Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

JW BROADCASTING

Դիտել Մշտական եթեր Apple TV–ով

Դիտել Մշտական եթեր Apple TV–ով

Մշտական եթեր բաժինը նման է հեռուստատեսության, որտեղ կան բազմաթիվ ալիքներ՝ նախապես պլանավորված ծրագրերով։ Եթե նախընտրում եք վերահսկել դիտումը (այսինքն՝ դիտել ֆիլմը սկզբից, կարողանալ այն կանգնեցնել, առաջ կամ հետ տալ), կարող եք օգտվել Տեսադարան բաժնից։

(Ցուցում՝ Ձեր հեռակառավարման վահանակի ֆունկցիաները կարող են տարբերվել Siri հեռակառավարման վահանակի ֆունկցիաներից, որոնք ցույց են տրված այս ուղեցույցում։)

Գլխավոր էկրանից ընտրեք Մշտական եթեր բաժինը ալիքների ցուցակը բեռնելու համար։

Apple TV–ով JW Broadcasting–ի մշտական եթերից արդյունավետ օգտվելու համար հետևեք այստեղ բերված ցուցումներին.

  • Դիտել Մշտական եթեր ալիքը

  • Ընտրել ուրիշ ալիք

Դիտել Մշտական եթեր ալիքը

Ձեր Siri հեռակառավարման վահանակի վրա սահեցրեք Վերև կամ Ներքև ցուցակից ալիք ընտրելու համար։ Էկրանի ձախ կողմում կերևա ֆիլմերի ցուցակը, որոնք ցուցադրվելու են նշված ալիքով։ Սեղմեք Հպման մակերեսը դիտելու համար նշված ալիքը։

Ընտրել ուրիշ ալիք

Եթե մշտական եթերից ուզում եք անցնել ուրիշ ալիքի՝

  • Սեղմեք Մենյու կոճակը վերադառնալու համար ալիքների ցուցակին։

  • Սահեցրեք Վերև կամ Ներքև ցուցակից ալիք ընտրելու համար։

  • Սեղմեք Հպման մակերեսը ալիք ընտրելու համար։