Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

JW.ORG ԿԱՅՔ

Գտնել կոնկրետ հրատարակություն

Գտնել կոնկրետ հրատարակություն

JW.ORG կայքի ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնում առկա են մեր հրատարակությունների մեծ մասի թվային տարբերակները, ինչպես նաև բազմաթիվ ձայնագրություններ և տեսանյութեր։ Այս նյութում տեղ գտած խորհուրդները կօգնեն ձեզ գտնել ձեր ուզած հրատարակությունը։

 Գտնել հրատարակությունը վերնագրի օգնությամբ

Եթե գիտեք հրատարակության վերնագիրը կամ գոնե դրա մի մասը, ստորև ներկայացվող կերպով կարող եք արագ գտնել այն։

Մտեք ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԳՐՔԵՐ & ԳՐՔՈՒՅԿՆԵՐ։

  • Սեղմեք Բոլորը դաշտի վրա (կբացվի հրատարակությունների ցանկ) և հավաքեք ձեր ուզած հրատարակության վերնագրից մի բառ։ Օրինակ՝ եթե փնտրում եք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը, հավաքեք «սովորեցնում է»։ Բացվող ցանկում կմնան միայն այն հրատարակությունների անունները, որոնց վերնագրի մեջ հանդիպում է «սովորեցնում է» արտահայտությունը։ Սեղմեք ձեր փնտրած հրատարակության վերնագրի վրա։

  • Սեղմեք Որոնել կոճակը։

 Գտնել ամսագրի որևէ համար

Մտեք ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԱՄՍԱԳՐԵՐ։

Էջի վրա երևում են «Արթնացե՛ք»-ի և «Դիտարանի» ընդհանուր թողարկման վերջին չորս համարները, ինչպես նաև «Դիտարանի» ուսումնասիրության և պարզեցված թողարկումների վերջին ութ համարները (որոշ լեզուներ չունեն բոլոր թողարկումները)։ Հետևյալ քայլերը կօգնեն ձեզ գտնել որևէ ամսագրի ձեր ուզած համարը։

  • Ընտրեք ձեր ուզած ամսագիրը և թողարկման տարին բացվող ցանկերից։

  •   Սեղմեք Որոնել կոճակը։

Տեսնել հրատարակության առկա ձևաչափերը

Հրատարակությունները կարող են ցուցադրվել երկու տեսքով՝ շարքով կամ ցանկով։

Սեղմեք ՏԵՍՔԸ շարքով կոճակը տեսնելու համար հրատարակությունների համառոտ նկարագրությունը։ Սա ստանդարտ տեսքն է։

Շարքով տեսքի ժամանակ երևում է հրատարակության շապիկը, բեռնելու կոճակները և վերնագիրը։ Մկնիկը պահեք բեռնելու կոճակի վրա (մոբայլ սարքում հպեք այդ կոճակը), որպեսզի տեսնեք բեռնելու համար մատչելի բոլոր ձևաչափերը (թվային թե աուդիո)։

Սեղմեք ՏԵՍՔԸ ցանկով կոճակը փոխելու համար հրատարակությունների ցուցադրման տեսքը։

Ցանկով տեսքի ժամանակ երևում են հրատարակության բեռնելու համար մատչելի բոլոր ձևաչափերը։

Որոշ հրատարակություններ առկա են նաև այլ թողարկումով, օրինակ՝ խոշորատառ։ Սեղմեք ֆայլի ձևաչափի (օր.՝ PDF) վրա և կբացվի պատուհան, որտեղ կերևան այն բոլոր թողարկումները, որոնցով առկա է հրատարակությունը։ Սեղմեք ձեր ուզածի վրա՝ այն բեռնելու համար։

 Գտնել հրատարակություն կոնկրետ թեմայի վերաբերյալ

Եթե հրատարակությունը առկա է օնլայն կարդալու համար որպես վեբ էջ, օգտվեք Որոնում կայքում հնարավորությունից կոնկրետ բառերի կամ արտահայտությունների միջոցով գտնելու համար ձեր ուզած թեմային վերաբերյալ հոդված կամ գլուխ։

Սեղմեք Որոնել նշանի վրա։ Բացված տողում հավաքեք ձեր փնտրած բառերը կամ արտահայտությունները, որից հետո սեղմեք Որոնել։ Կարող եք հավաքել բոլոր այն գլխավոր բառերը կամ արտահայտությունները, որ հիշում եք այդ հրատարակությունից։ Դա կարող է օգնել, որ ձեր փնտրած հոդվածը կամ գլուխը երևա արդյունքների ցուցակի առաջնային մասում։

Սահմանափակեք հրատարակությունների հոդվածներում որոնելու տիրույթը՝ հետևելով այս քայլերին.

  • Սեղմեք Ընդլայնված որոնում կամ Լրացուցիչ պարամետրեր հղումը։

  • Բաժին սյունակի տակ նշեք Հրատարակություններ վանդակը։

  • Սեղմեք Որոնել կոճակը։