Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

JW.ORG ԿԱՅՔ

Գտնել կայքի բովանդակությունը ժեստերի լեզվով

Գտնել կայքի բովանդակությունը ժեստերի լեզվով

Ժեստերի լեզվով ինֆորմացիան հիմնականում վիդեո ձևաչափով է։ Կան ժեստերի լեզուներ, որոնցով թարգմանված է jw.org կայքի որոշ մասը, այդ թվում՝ գլխավոր էջը։ Կան ժեստերի լեզուներ էլ, որոնցով կայքը դեռևս թարգմանված չէ, սակայն այդ լեզուներով մատչելի են վիդեո գրքեր, ամսագրեր և այլ հրատարակություններ, որոնք տեղ են գտել ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնում։

Հետևյալ տարբերակներից մեկի միջոցով գտեք ձեր ուզած ժեստերի լեզվով ինֆորմացիան.

 Ընտրեք ժեստերի լեզուն

  • Մեթոդ 1. Սեղմեք Լեզվի ընտրություն կոճակը՝ տեսնելու համար լեզուների ցուցակը, որով մատչելի է jw.org կայքը։

  • Նշել Միայն ժեստերի լեզուները վանդակը, որպեսզի ցուցակում երևան միայն ժեստերի լեզուները։

    Որպեսզի ավելի հեշտ գտնեք ձեր ուզած ժեստերի լեզուն, որոնման տողում հավաքեք այդ լեզվի անունը, և ցուցակը կկրճատվի՝ ներկայացնելով միայն այն լեզուները, որոնք համընկնում են ձեր հավաքած տառերին։

  • Մեթոդ 2. Սեղմեք «Դիտեք տեսանյութեր ժեստերի լեզվով» հղումը, որը գտնվում է գլխավոր էջում։ Այնուհետև ցուցակից ընտրեք ձեր նախընտրած ժեստերի լեզուն։

Եթե կայքը թարգմանվել է ձեր ընտրած ժեստերի լեզվով, ապա կայքի լեզուն անմիջապես կփոխվի։

Ժեստերի լեզվով մեր կայքը հեշտությամբ կարելի է ճանաչել, քանի որ մենյուի յուրաքանչյուր բաժին իր սիմվոլն ունի՝ որպես տվյալ բաժնի պայմանանշան։

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնում մենյուի որոշ բաժինների համար օգտագործված են տերմիններ, որոնք այլ են խոսակցական լեզվում։ Օրինակ՝ ժեստերի լեզվով կայքում ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ բաժինը կոչվում է ԵՐԳԵՐ։

Օգտվեք մենյուից շրջագայելու և գտնելու համար ձեր ուզած նյութը ժեստերի լեզվով։ Միացրեք կամ բեռնեք ժեստերի լեզվով տեսանյութեր։

Մտեք ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին

 Մտեք ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ։

Ընտրեք ձեր ուզած ժեստերի լեզուն բացվող ցանկից։ Քանի որ ցուցակում կան հարյուրավոր լեզուներ, գուցե ավելի հեշտությամբ գտնեք, եթե որոնման տողում սկսեք հավաքել ձեր ուզած լեզվի անունը։ Ցուցակը կկրճատվի՝ ներկայացնելով միայն այն լեզուները, որոնք համընկնում են ձեր հավաքած տառերին։

Եթե ձեր ընտրած ժեստերի լեզվով մատչելի են սահմանափակ թվով հրատարակություններ, ապա դրանք բոլորը ներկայացված կլինեն ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ էջում։ Սակայն եթե տվյալ ժեստերի լեզվով առկա հրատարակությունները շատ են, ապա ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ էջում ներկայացված կլինի դրանց մի մասը միայն։ Տեսնելու համար այդ լեզվով առկա տարբեր տեսակի հրատարակություններ մտեք կոնկրետ բաժինների էջեր (օրինակ՝ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԱՄՍԱԳՐԵՐ, ԳՐՔԵՐ & ԳՐՔՈՒՅԿՆԵՐ

Օգտվեք JW Library Sign Language հավելվածից

JW Library Sign Language (ժեստերի լեզվով) մոբայլ հավելվածը շատ հարմար տարբերակ է, եթե...

  •   դուք հաճախ եք օգտագործում ժեստերի լեզվով տեսանյութեր։

  • դուք ուզում եք այդ տեսանյութերը մատչելի լինեն ձեր մոբայլ սարքում, երբ սարքը միացված չէ ինտերնետին։

  • հավելվածը մատչելի է այն ժեստերի լեզվով, որն օգտագործում եք դուք։

Ավելին մանրամասն տեղեկություններ կգտնեք JW Library Sign Language օգնություն էջում։