Անցնել բովանդակությանը

WATCHTOWER LIBRARY

«Դիտարանի գրադարանի» տեղադրում

«Դիտարանի գրադարանի» տեղադրում

Բեռնելու համար նախատեսված ֆայլը մոտ 2 ԳԲ ծավալ ունի։ Եթե ձեր ինտերնետը դանդաղ կամ թանկ է, «Դիտարանի գրադարանը» կարելի է տեղադրել DVD սկավառակից։ Այն կարող եք վերցնել Եհովայի վկաների տեղի ժողովից։ Սեղմեք Բեռնել կոճակը՝ տեսնելու համար, թե արդյոք այդ գրադարանը մատչելի է ձեր լեզվով։

 

Ծրագրային պահանջներ

«Դիտարանի գրադարանի» տեղակայման համար անհրաժեշտ է պենտիում պրոցեսորի հետ համատեղելի կամ ավելի նոր պրոցեսորով աշխատող համակարգիչ, որը աշխատում է Windows 7 կամ ավելի նոր օպերացիոն համակարգով և ունի ամենաքիչը 48 ՄԲ օպերացիոն հիշողություն և 3 ԳԲ ազատ տեղ C սկավառակի վրա։

Ուշադրություն։ Եթե ձեր համակարգիչը աշխատում է Windows 7 օպերացիոն համակարգով, ապա ձեզ պետք կլինի մի ծրագիր, որը թույլ կտա կարդալ ISO ֆորմատի ֆայլերը։ Այսպիսի ծրագիր կարող եք բեռնել Microsoft-ի կայքից։

 

Ինչպես տեղադրել

Հետևեք այս քայլերին՝ «Դիտարանի գրադարանը» բեռնելու և տեղադրելու համար։

  1. Այս էջում սեղմեք Բեռնել կոճակը։

  2. Ցանկից ընտրեք լեզուն և հետո սեղմեք Բեռնել կոճակը։

  3. Մկնիկի աջ կոճակով սեղմեք ISO ֆայլը, հետո սեղմեք Միացնել։ (Ուշադրություն: Այս քայլը կարող է տարբեր լինել՝ կախված, թե ինչ ծրագիր եք օգտագործում ISO ֆորմատի ֆայլը բացելու համար)։

  4. Կրկնակի սեղմեք WTLSetup.exe ֆայլը, այնուհետև հետևեք էկրանային հրահանգներին՝ «Դիտարանի գրադարանը» տեղադրելու համար։