Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Իրավական տեղեկատվություն

Իրավական տեղեկատվություն

Ողջունում ենք ձեզ

Այս կայքի նպատակն է օգնել ձեզ ավելին իմանալ Աստծու, Աստվածաշնչի և Եհովայի վկաների մասին։ Կարդացեք, դիտեք և բեռնեք ձեզ հետաքրքրող նյութերը։ Մենք ցանկանում ենք, որ ուրիշներն էլ օգուտներ քաղեն մեր կայքից, սակայն խնդրում ենք մի՛ վերարտադրեք կայքի նյութերը այլ կայքում կամ հավելվածում։ Կարող եք փոխանցել կայքից ձեր իմացածը ուրիշներին՝ հղում անելով կայքին, ինչպես որ սահմանված է ստորև նշված Օգտագործման պայմաններում։

  • Հեղինակային իրավունք

  • Ապրանքային նշաններ

  • Կայքից օգտվելու թույլտվություն և օգտվելու պայմաններ

  • Բժշկական բաժին

  • Օգտվելու պայմանների խախտում

  • Փոփոխություններ

  • Կիրառվող իրավունք և ընդդատություն

  • Դրույթների անկախ կիրառում

  • Ամբողջական համաձայնագիր

Հեղինակային իրավունք

© 2015 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Այս կայքը ստեղծվել և սպասարկվում է Աստվածաշնչի և թերթիկի «Դիտարան» ընկերության կողմից (Watchtower Bible and Tract Society of New York, Inc., այսուհետ՝ «Դիտարան»)։ Այս կայքում տեղ գտած ինֆորմացիան և բոլոր նյութերը, եթե այլ կերպ նշված չէ, հանդիսանում է Աստվածաշնչի և թերթիկի «Դիտարան» ընկերության (Փենսիլվանիա) մտավոր սեփականությունը։

Ապրանքային նշաններ

Ապրանքային նշաններ

JW, JW.ORG, JW BROADCASTING և JEHOVAH’S WITNESSES – BROADCASTING։ Սրանք Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania-ի ապրանքային նշաններն են։

Adobe-ը, Adobe լոգոտիպը, Acrobat-ը և Acrobat լագոտիպը Adobe Systems Incorporated ընկերության ապրանքանիշերն են։ iTunes-ը և iPod-ը Apple Inc ընկերության ապրանքանիշերն են։ Մյուս բոլոր ապրանքանիշերը համապատասխան ընկերությունների սեփականությունն են։

Կայքից օգտվելու թույլտվություն և օգտվելու պայմաններ

Ստորև նշված օգտվելու պայմանները սահմանում են այս կայքից օգտվելու կարգը։ Օգտվելով այս կայքից՝ Դուք ամբողջությամբ ընդունում եք այս օգտվելու պայմանները։ Եթե համաձայն չեք օգտվելու պայմանների կամ դրանց որևէ մասի հետ, ապա չպետք է օգտվեք այս կայքից։

Ո՞րն է կայքից պատշաճորեն օգտվելու կարգը։ Համաձայն ստորև նշված սահմանափակումների՝ դուք կարող եք.

  • Դիտել, բեռնել և տպել այս կայքից «Դիտարան» ընկերությանը հեղինակային իրավունքով պատկանող պատկերազարդման բնօրինակները, էլեկտորոնային հրատարակությունները, երաժշտությունն ու երգերը, նկարները, տեքստերը կամ տեսանյութերը անձնական կամ ոչ կոմերցիոն նպատակներով։

  • Ուրիշներին ուղարկել կայքում առկա հրատարակությունների, տեսանյութերի և աուդիո ծրագրերի էլեկտրոնային օրինակները կամ դրանց հղումները։

  • Տեղադրել կայքի պատկերազարդման բնօրինակները, էլեկտրոնային հրատարակությունները, ապրանքային նշանները, երաժշտությունը, երգերը, նկարները, տեսանյութերը կամ հոդվածները ինտերնետում (որևէ կայքում, սոցիալական ցանցում, ֆայլերի կամ տեսանյութերի փոխանակման համակարգում)։

  • Տարածել այս կայքի պատկերազարդման բնօրինակները, էլեկտրոնային հրատարակությունները, ապրանքային նշանները, երաժշտությունը, երգերը, նկարները, տեքստերը կամ տեսանյութերը որևէ ծրագրային փաթեթի՝ հավելվածի հետ կամ որպես դրա մի մաս (այդ թվում՝ բեռնել այդ նյութերը որևէ սերվեր ծրագրային հավելվածում օգտագործելու համար)։

  • Վերարտադրել, կրկնօրինակել, պատճենել, տարածել կամ որևէ այլ կերպ օգտագործել այս կայքի որևէ պատկերազարդման բնօրինակ, էլեկտրոնային հրատարակություն, ապրանքային նշան, երաժշտություն, երգ, նկար, տեքստ կամ տեսանյութ առևտրային նպատակներով կամ տրամադրել փողի դիմաց (նույնիսկ եթե շահույթ չի հետապնդվում)։

  • Տարածելու նպատակով ստեղծել որևէ ծրագրային փաթեթ՝ հավելված, գործիք կամ միջոց, որը հատուկ նախատեսված է կայքից տվյալներ, HTML, պատկերներ կամ տեքստեր հավաքելու, պատճենելու, բեռնելու, դուրս բերելու (extract), հավաքելու (harvest) կամ քերելու (scrape) համար։ (Սա չի արգելում անվճար, ոչ կոմերցիոն նպատակներ հետապնդող հավելվածների (app) տարածումը, որոնք նախատեսված են կայքի հանրամատչելի բաժիններից էլեկտրոնային ֆայլեր (օրինակ՝ EPUB, PDF, MP3, AAC, MOBI, MP4) բեռնելու համար։)

  • Սխալ կերպով օգտվել կայքից կամ կայքի ծառայություններից, օրինակ՝ միջամտել այս կայքի կամ դրա ծառայությունների աշխատանքին կամ վերցնել այս կայքից կամ դրա ծառայություններից ինֆորմացիա այլ կերպ, քան տրամադրվող հասանելիության մեթոդներն են։

  • Օգտվել այս կայքից այնպիսի ձևով, որը վնաս է պատճառում այս կայքին կամ կարող է վնաս պատճառել, խոչընդոտում է կայքի հասանելիությանը կամ մատչելիությանը։ Արգելվում է նաև օգտվել այս կայքից որևէ ապօրինի, անօրինական, խարդախ կամ վնասակար ձևով կամ նման նպատակների ու գործունեության հետ կապված։

  • Օգտվել այս կայքից կամ կայքի որևէ պատկերազարդման բնօրինակ, էլեկտրոնային հրատարակություն, ապրանքային նշան, երաժշտություն, երգ, նկար, տեքստ կամ տեսանյութ մարքեթինգի հետ կապված ցանկացած նպատակով։

Օգտվելու պայմանների խախտում

Այս կայքի բժշկական բաժինը կրում է միմիայն տեղեկատվական բնույթ և չի տալիս բժշկական խորհուրդներ, ոչ էլ նպատակ ունի փոխարինելու բժշկական մասնագիտական խորհրդատվությանը, ախտորոշմանը կամ բուժման մեթոդի։ Բժշկական բաժինը չի երաշխավորում որևէ կոնկրետ տեստ, բժշկի, արտադրանք, պրոցեդուրա, տեսակետ կամ տեղեկություն, որի մասին հնարավոր է նշված լինի բժշկական բաժնում։

Միշտ դիմեք բժշկի կամ այլ որակյալ մասնագետի ցանկացած հարցով, որ ունեք առողջական վիճակի կամ բուժման ձևի մասին։

Կայքի բժշկական բաժնում ձգտել ենք ընդգրկել ոլորտին առնչվող ճշգրիտ և ամենաթարմ տեղեկությունները։ Այնուամենայնիվ, այս բաժնի միջոցով ձեզ հասանելի տեղեկությունը տրամադրվում է «ԻՆՉՊԵՍ ՈՐ Է», առանց երաշխիքի՝ լինի ուղղակի, թե ենթադրյալ։ Այս կայքը հրաժարվում է բժշկական բաժնին առնչվող բոլոր ուղղակի կամ ենթադրյալ երաշխիքներից, ներառյալ, բայց ոչ սահմանափակված առևտրային և ապրանքների իսկությանը համապատասխանության երաշխիքները։ Կայքը չի երաշխավորում Բժշկական բաժնի միջոցով ստացված որևէ ինֆորմացիայի վստահելիությունը, ճշգրտությունը, ժամանակահարմարությունը, օգտակարությունը կամ ամբողջականությունը։ Կայքը չի ստանձնում որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն Բժշկական բաժնի պարունակության մեջ եղած որևէ սխալի կամ բացթողման համար։ Բաժնի տրամադրած ինֆորմացիային վստահելու դեպքում բոլոր ռիսկերի համար պատասխանատվությունը միայն դուք եք կրում։ Ոչ մի դեպքում կայքը պատասխանատվություն չի կրում որևէ բողոքի կամ վնասի համար (ներառյալ, բայց ոչ սահմանափակված պատահական կամ որպես հետևանք վնասները, անձի տրավմայի/սխալ բուժմիջամտության պատճառով մահվան, կորցրած եկամուտների կամ ցանկացած վնասի, որ առաջացել է տվյալների կորստի կամ բիզնեսի ընդհատման պատճառով), որ առաջացել են Բժշկական բաժնից օգտվելու կամ օգտվել չկարողանալու հետևանքով, անկախ այն բանից, նման բողոքը կամ վնասը հիմնված է երաշխիքի, պայմանագրի, քաղաքացիական իրավախախտման կամ այլ իրավաբանական տեսության վրա և անկախ այն բանից, թե կայքը տեղեկացվել է հնարավոր բողոքների կամ վնասների մասին։

Օգտվելու պայմանների խախտում

Եթե Դուք որևէ կերպ խախտեք այս օգտվելու պայմանները, ապա «Դիտարան» ընկերությունը, պահպանելով այս օգտվելու պայմաններից բխող իր բոլոր իրավունքները, իրավունք է վերապահում իրեն դիմելու այնպիսի քայլերի, որոնք անհրաժեշտ կհամարի տվյալ խախտման դեպքում, ներառյալ հետևյալ գործողությունները. կասեցնել Ձեր մուտքը այս կայք, արգելափակել կայքից օգտվելու հնարավորությունը Ձեր IP հասցեն օգտագործող համակարգիչների համար, դիմել Ձեր ինտերնետ ծառայությունների մատակարարին՝ պահանջելով արգելափակել Ձեր մուտքը դեպի այս կայք և/կամ ձեր հանդեպ իրավական քայլեր ձեռնարկել։

Փոփոխություններ

Օգտվելու սույն պայմանները գործում և մեկնաբանվում են ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի օրենսդրությանը համապատասխան, անկախ այլ օրենքի հակասելու հանգամանքից։ Օգտվելու պայմանների վերաբերյալ ցանկացած իրավական գործընթաց պետք է իրականացվի ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի պետական կամ դաշնային դատարանի կողմից։

Կիրառվող իրավունք և ընդդատություն

Օգտվելու սույն պայմանները գործում և մեկնաբանվում են ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի օրենսդրությանը համապատասխան, անկախ այլ օրենքի հակասելու հանգամանքից։ Օգտվելու պայմանների վերաբերյալ ցանկացած իրավական գործընթաց պետք է իրականացվի ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի պետական կամ դաշնային դատարանի կողմից։

Դրույթների անկախ կիրառում

Եթե օգտվելու պայմանների որևէ դրույթ համապատասխան դատական կարգով անօրինական, անվավեր, առոչինչ կամ ուժը կորցրած ճանաչվի, ապա մյուս դրույթները կշարունակեն ուժի մեջ մնալ։ «Դիտարանի» կողմից օգտվելու պայմանների որևէ դրույթ չկիրառելը չի կարող նշանակել կամ մեկնաբանվել որպես ընկերության կողմից այդ դրույթից կամ այն կիրառելու իրավունքից հրաժարում։

Ամբողջական համաձայնագիր

Օգտվելու սույն պայմանները հանդիսանում են ամբողջական համաձայնագիր Ձեր և «Դիտարան» ընկերության միջև՝ կապված այս կայքից Ձեր օգտվելու հետ, և դրանք փոխարինում են բոլոր այն նախկին համաձայնագրերին, որոնք վերաբերում են այս կայքից Ձեր օգտվելուն։