Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Ընտրել լեզուն Հայերեն

Տվյալների պաշտպանության քաղաքականություն

Տվյալների պաշտպանության քաղաքականություն

Եհովայի վկաների կազմակերպությունը հարգում է անհատի անձնական կյանքի իրավունքը՝ հիմնվելով Աստվածաշնչում նշված սկզբունքների վրա։ Կազմակերպությունը ընդունում է բաց և անկեղծ հաղորդակցության անհրաժեշտությունը, որի արդյունքում կարող են ձեռք բերվել անձնական և խիստ անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են Եհովայի վկաների պահանջմունքները բավարարելու և կազմակերպության կրոնական ու բարեգործական գործունեությունը իրականացնելու համար։ Կազմակերպությունը ընդունում է, որ անհրաժեշտ է պահպանել գաղտնիություն, և հավաստիանալ, որ տեղեկությունը ինչպես հարկն է պաշտպանված է (Առակներ 15:22; 25:9)։ Գաղտնիությունը խիստ կարևորվում է (Առակներ 20:19

Տարբեր երկրներ ընդունել են անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքներ՝ անձնական կյանքի իրավունքը ամրագրելու համար։ Եհովայի վկաների կազմակերպությունը մեծ փորձ ունի գաղտնիության իրավունքը հարգելու և գաղտնիություն պահելու հարցում, և դա արել է նույնիսկ այն ժամանակ, երբ տվյալների պաշտպանության մասին օրենքներ դեռ չկային։ Եհովայի վկաների կազմակերպությունը կշարունակի պաշտպանել իրեն հայտնի դարձած տեղեկությունը, որն այժմ արձանագրված է այս քաղաքականության մեջ։

Կիրառության ոլորտը

Այս քաղաքականությունը վերաբերում է Եհովայի վկաների համաշխարհային կազմակերպությանը, այդ թվում՝ ողջ աշխարհում կազմակերպությունը ներկայացնող մասնաճյուղերին։

Տվյալների պաշտպանություն

Եհովայի վկաների կազմակերպությունը օգտագործում է անձնական տվյալները հետևյալ սկզբունքների համաձայն։

  1. Անձնական տվյալները մշակվում են արդար և օրինական ձևով։

  2. Անձնական տվյալները հավաքվում, մշակվում և օգտագործվում են միայն այնքանով, որքանով անհրաժեշտ է Եհովայի վկաների կրոնական և բարեգործական նպատակները իրականացնելու համար։

  3. Անձնական տվյալները պետք է լինեն ճշգրիտ և թարմացվեն ըստ անհրաժեշտության։ Ցանկացած սխալի մասին տեղեկանալուց հետո կազմակերպությունը այն հնարավորինս շուտ կշտկի։

  4. Անձնական տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ են կազմակերպության օրինական նպատակ(ներ)ը իրականացնելու համար։

  5. Մեծ ուշադրություն է դարձվում սուբյեկտի իրավունքները հարգելուն։

  6. Անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցներ կձեռնարկվեն անձնական տվյալների չլիազորված կամ անօրինական հրապարակումը կանխելու համար։ Էլեկտրոնային անձնական տվյալները պահվում են գաղտնաբառով պաշտպանված համակարգիչներում, որտեղ մուտք ունեն միայն լիազորված անձինք։ Աշխատանքային ժամերից դուրս գրասենյակները կողպվում են, և կողմնակի անձինք չեն կարող մուտք գործել գրասենյակ։

  7. Անձնական տվյալները չեն փոխանցվում այլ մասնաճյուղի, եթե դա անհրաժեշտ չէ Եհովայի վկաների կազմակերպության կրոնական կամ բարեգործական նպատակները իրականացնելու համար, որի առնչությամբ բոլոր Եհովայի վկաները կամովի իրենց համաձայնությունն են տվել՝ դառնալով Եհովայի վկաներ և իրենց որպես այդպիսին հայտնի դարձնելով։

Տվյալների սուբյեկտի իրավունքները

  1. Տվյալների սուբյեկտի անձնական և խիստ անձնական տվյալների պաշտպանության, դրանց ճշգրտման կամ ոչնչացման իրավունքը տրվում է համաձայն այս քաղաքականության, որին Եհովայի վկաները հետևում են։

  2. Նրանք, ովքեր նման պահանջ են ներկայացնում, պետք է տրամադրեն բավարար ապացույցներ՝ իրենց ինքնությունը հավաստելու համար։

  3. Եթե իրավունքի սուբյեկտը պահանջում է մուտք գործել իր վերաբերյալ անձնական կամ խիստ անձնական տվյալների բազա, ճշտել կամ ոչնչացնել դրանք, կազմակերպությունը կքննի նման պահանջը բավարարելու հարցը՝ հավասարակշռելով անհատի շահերը և կազմակերպության կրոնական օրինական շահերը, ինչպես նաև այն հանգամանքը, թե արդյոք անհատի նման պահանջը չի վտանգի կազմակերպության՝ կրոնի և դավանանքի ազատության իրավունքը։

  4. Կազմակերպությունը ցանկանում է պահպանել նրանց տվյալները, ովքեր Եհովայի վկա են։ Նման տեղեկության ոչնչացումը անհիմն միջամտություն է կազմակերպության կրոնական համոզմունքներին և դավանանքի իրականացմանը։

Բողոքարկելու իրավունք

Եթե տվյալների սուբյեկտը կարծում է, որ իր իրավունքները ոտնահարվել են, նա կարող է գրավոր բողոք-նամակ ներկայացնել մասնաճյուղի կոմիտեին։ Նամակը հարկավոր է ուղարկել բողոքարկման առարկա եղող գործողությունից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում։