Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Վլադիմիր Դեշկո, Յուրի Լոգինսկի, Յուրի Մոսկալյով և Տատյանա Վելիժանինա

ՄԱՅԻՍԻ 24, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Սոչիի հավատակիցները չեն հանձնվում՝ չնայած ձերբակալություններին

Սոչիի հավատակիցները չեն հանձնվում՝ չնայած ձերբակալություններին

2022 թ. մարտի 28-ին Սոչի քաղաքի Խոստինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Վլադիմիր Դեշկոյին, Յուրի Լոգինսկիին, Յուրի Մոսկալյովին և քույր Տատյանա Վելիժանինային։ Եղբայր Դեշկոն դատապարտվեց 16 ամսվա ազատազրկման, քույր Վելիժանինան՝ 17 ամսվա ազատազրկման։ Նրանք երկուսն էլ տարուց ավելի անցկացրել են նախնական կալանքի տակ, ուստի չեն կալանավորվի։ Իսկ եղբայրներ Լոգինսկին և Մոսկալյովը դատապարտվեցին երկու տարվա պայմանական ազատազրկման։ Նրանցից ոչ ոք չի կալանավորվի։

Ժամանակագրություն

  1. Մարտի 24, 2021

    Վերոնշյալ չորս հավատակիցները ձերբակալվեցին և վերցվեցին նախնական կալանքի։ Նրանք մեղադրվեցին ծայրահեղական համարվող կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ։

  2. Մարտի 26, 2021

    Եղբայր Դեշկոյին և քույր Վելիժանինային ուղարկեցին 400 կմ (249 մղոն) հեռավորության վրա գտնվող մեկ այլ կալանավայր։ Եղբայրներ Լոգինսկու և Մոսկալյովի նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  3. Փետրվարի 3, 2022

    Եղբայր Դեշկոյի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

  4. Մարտի 3, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

  5. Մարտի 4, 2022

    Քույր Վելիժանինայի կալանքը նույնպես փոխարինվեց տնային կալանքով։

Տվյալներ

Վստահ ենք, որ Եհովան կշարունակի օգնել և ամրացնել իր նվիրված ծառաներին, որպեսզի նրանք կարողանան դիմանալ այս դժվարին վերջին օրերում (Սաղմոս 89։21

a b Հարցազրույց անցկացնելը հնարավոր չէր։