Անցնել բովանդակությանը

Եղբայր Դենիս Քրիստենսենը՝ դատական նիստերի դահլիճում (2018 թ.)

ՀՈՒԼԻՍԻ 8, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Կեղծ մեղադրանքների հիման վրա եղբայր Քրիստենսենի «պատիժը» երկարացվել է ևս 5 օրով

Կեղծ մեղադրանքների հիման վրա եղբայր Քրիստենսենի «պատիժը» երկարացվել է ևս 5 օրով

2020 թ. հուլիսի 6-ին եղբայր Քրիստենսենին պետք է տեղափոխեին հատուկ պատժախցից *, սակայն հենց նույն օրը Լգովի կալանավայրում նոր անհիմն մեղադրանքների, այդ թվում՝ ուշանալու պատճառով նրա պատիժը երկարացվեց ևս հինգ օրով։

Եղբայր Քրիստենսենը ասել էր իր փաստաբանին, որ իշխանությունները այս ստերի միջոցով ցանկանում են կանխել բանտից նրա վաղաժամկետ ազատ արձակումը։ Դեռևս մեկ տարի առաջ Քրիստենսենը արդեն կրել էր իրեն նշանակված վեց տարվա պատժի մի մասը, ինչը թույլ էր տալիս նրան դիմելու վաղաժամկետ ազատ արձակման համար։ Նա չորս անգամ դիմում է ներկայացրել, սակայն բանտի պաշտոնյաները սաբոտաժի միջոցով փորձել են խոչընդոտել նրա դիմումների ընդունումը։

Թեև Ռուսաստանի իշխանությունները շարունակում են զրպարտել մեր թանկագին եղբայրներին, սակայն մենք գիտենք, որ Եհովան կօգնի նրանց՝ տալով խաղաղություն, ինչպես նաև իր «հավանությամբ.... կպատի նրանց, ինչպես մեծ վահանով» (Սաղմոս 5։12; 119։69

^ պարբ. 2 Ինչպես արդեն տեղեկացրել էինք նախորդ հոդվածում, եղբայր Քրիստենսենի ազատ արձակման մասին որոշման հրապարակումից կարճ ժամանակ հետո այն բողոքարկվեց, և Քրիստենսենին տեղափոխեցին հատուկ պատժախուց, որը նախատեսված է ծանր հանցագործություն կատարած մարդկանց համար։ Այդ նույն շենքում է գտնվում նաև մեկ ուրիշ մեկուսարան, որը նախատեսված է ոչ մեծ ծանրության հանցագործություններ կատարած մարդկանց համար։ Ըստ մեր վերջին տեղեկությունների՝ Քրիստենսենը գտնվում է հենց այդ մեկուսարանում։