ՀՈՒՆԻՍԻ 7, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եհովային ապավինելու շնորհիվ եղբայրները կարողանում են տոկալ
Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանի դատարանը շուտով կհրապարակի Իվան Չայկովսկու, Յուրի Չերնիշևի, Վիտալի Կոմարովի, Սերգեյ Շատալովի և Վարդան Զաքարյանի գործով դատավճիռը։ Դատախազը դեռևս պատժատեսակ չի պահանջել։
Ժամանակագրություն
Նոյեմբերի 24, 2020
Ոստիկանները Մոսկվայում խուզարկեցին առնվազն 20 Եհովայի վկաների տներ։ Իվանին, Յուրիին, Վիտալիին և Սերգեյին տարան ժամանակավոր կալանավայր և պահեցին մեկուսարաններում։ Յուրիի և նրա ընտանիքի խուզարկման ժամանակ ներկա էր նաև նկարահանող խումբ։ Ավելի ուշ նրանց ցույց տվեցին ազգային հեռուստատեսությամբ։
Նոյեմբերի 26, 2020
Սերգեյը ազատ արձակվեց, և նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։ Վարդանը, ով խուզարկման ժամանակ վնասվածքներ էր ստացել և հոսպիտալացվել էր, վերցվեց նախնական կալանքի տակ։ Նրան տեղափոխեցին մեկուսարան։
Նոյեմբերի 27, 2020
Դատարանը վճռեց ազատ արձակել Իվանին, Յուրիին և Վիտալիին նախնական կալանքից, նրանց նկատմամբ նշանակվեց տնային կալանք։
Նոյեմբերի 30, 2020
Վարդանը ազատ արձակվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։ Նա բողոք է ներկայացրել դատախազություն՝ իր նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու վերաբերյալ։
Փետրվարի 16, 2022
Սկսվեց դատաքննությունը։
Տվյալներ
Մենք շատ ենք քաջալերվում՝ տեսնելով Եհովայի և մեր սիրելի եղբայրների ու նրանց ընտանիքների մտերմությունը (Հակոբոս 4։8)։