Անցնել բովանդակությանը

Գալինա Կոբալևան և նրա որդին՝ Սերգեյ Կոբալևը

ՀՈՒՆԻՍԻ 15, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Գալինա Կոբալևան վճռել է վկայություն տալ դատարանում

Գալինա Կոբալևան վճռել է վկայություն տալ դատարանում

Պրիմորիեի երկրամասի Լեսոզավոդսկի շրջանի դատարանը շուտով կհրապարակի քույր Գալինա Կոբալևայի գործով դատավճիռը։ Դատախազը դեռևս պատժատեսակ չի պահանջել։

Ժամանակագրություն

  1. Մայիսի 12, 2020

    Պրիմորիեի երկրամասի անվտանգության ուժերը խուզարկեցին երեք Եհովայի վկաների, այդ թվում՝ Գալինայի տունը։ Գալինան և նրա որդին՝ Սերգեյ Կոբալևը, հարցաքննվեցին։ Նրանց նկատմամբ հետաքննություն սկսվեց։

  2. Մարտի 8, 2021

    Գալինայի նկատմամբ հարուցվեց քրեական գործ։ Նա մեղադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ։

  3. Ապրիլի 7, 2021

    Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  4. Հոկտեմբերի 29, 2021

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Մենք շնորհակալ ենք Եհովային, որ շարունակում է իր հավատարիմ ծառաներին, ինչպես օրինակ՝ Գալինային, տանել դեպի ապահով վայր, քանի որ նրանք քաջաբար պաշտպանում են իր անունը (2 Սամուել 22։18-21