ՀՈՒՆԻՍԻ 1, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերսկսում ենք հրապարակային վկայությունը
2022 թ. մայիսի 31-ին Կառավարիչ մարմինը բոլոր մասնաճյուղերի կոմիտեներին թույլ տվեց վերսկսել ծառայության բոլոր տեսակները՝ բացի տնետնից։ Հաշվի առնելով տեղի հանգամանքները և կառավարության դրած սահմանափակումները՝ յուրաքանչյուր մասնաճյուղի կոմիտե շուտով համապատասխան հրահանգներ կուղարկի ժողովներին (Հռոմեացիներ 13։1)։ Անչափ ուրախ ենք, որ այժմ ավելի շատ հնարավորություններ կունենանք մեր շրջապատի մարդկանց պատմելու Աստծու Թագավորության բարի լուրը (Մատթեոս 28։19, 20)։