Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 25, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սկսվել են «Ավետարան ըստ Հիսուսի» ֆիլմի նկարահանումները

Սկսվել են «Ավետարան ըստ Հիսուսի» ֆիլմի նկարահանումները

2022 թ. մայիսի 20-ին՝ երեք տարի տևած նախապատրաստական աշխատանքներից և սրտաբուխ աղոթքներից հետո, սկսվեցին «Ավետարան ըստ Հիսուսի» ֆիլմի նկարահանումները։ Նախագծում ընդգրկված միջազգային խումբը, որը հավաքվել է Ավստրալիայում, անչափ ուրախ է այս նշանավոր իրադարձության կապակցությամբ։ Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ջեքսոնը, ով ներկա էր այդ իրադարձությանը, նշեց. «Մեծ ուրախություն է տեսնել, թե ինչ ոգևորություն է տիրում մոտ 1000 րոպե տևողությամբ Հիսուսի մասին պատմող այս ֆիլմի նկարահանման հրապարակում։ Վստահ ենք, որ այն իր ազդեցությունը կթողնի միլիոնավոր մարդկանց վրա»։