Անցնել բովանդակությանը

Հռոմում տեղի ունեցող Վիրաբուժության գիտական ասոցիացիաների համատեղ կոնգրեսում մեր եղբայրներն ու քույրերը արյան փոխներարկման այլընտրանքային ստրատեգիաների վերաբերյալ տեղեկություններ են տրամադրում

ՀՈՒՆԻՍԻ 27, 2019
ԻՏԱԼԻԱ

Իտալիայում տեղի ունեցած երկու մեծ բժշկական կոնֆերանսների ժամանակ բժիշկները հետաքրքրություն են ցուցաբերում արյան փոխներարկման այլընտրանքային ստրատեգիաների հանդեպ

Բուժաշխատողները այցելում են SIAARTI կոնֆերանսի ժամանակ դրված մեր տաղավար (Պալերմո)

Բազմաթիվ բժիշկներ իրենց երախտագիտությունն են հայտնել մեր կազմակերպության կողմից հաստատված համաշխարհային կառույցի համար, որը տեղեկություն է տրամադրում անարյուն բուժօգնության և վիրահատական միջամտության ստրատեգիաների մասին։ Իտալիայի հիվանդանոցային տեղեկատվական ծառայությունը, որը Եհովայի վկաների՝ Հռոմում գտնվող մասնաճյուղում է, այս համաշխարհային կառույցի մի մասն է կազմում։ Նախորդ տարվա վերջում հիվանդանոցային տեղեկատվական ծառայության (Իտալիա) ներկայացուցիչները և տեղի հիվանդանոցների հետ կապի կոմիտեի անդամները տեղեկատվական տաղավար դրեցին Անեսթեզիայի, անալգեզիայի, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի իտալական ասոցիացիայի ազգային կոնգրեսի (SIAARTI) անցկացման տարածքում, որը տեղի ունեցավ 2018 թ. հոկտեմբերի 10–13-ը Պալերմոյում (Սիցիլիա)։ Այդ կոնֆերանսից անմիջապես հետո մեր եղբայրները նաև տաղավար դրեցին Վիրաբուժության գիտական ասոցիացիաների համատեղ կոնգրեսի անցկացման վայրում, որը տեղի ունեցավ Հռոմի «Լա Նուվոլա» համաժողովների կենտրոնում։

Այսպիսի կոնֆերանսները հնարավորություն են ընձեռում անարյուն բժշկության վերաբերյալ թարմ տեղեկություն տրամադրելու բազմաթիվ բուժաշխատողների, ովքեր հետաքրքրված են դրանով։ Պալերմոյում տեղի ունեցած կոնֆերանսին ներկա էին 2 800 անեսթեզիոլոգներ։ Իսկ Հռոմում անցկացված կոնֆերանսին, որը համարվում է Իտալիայում երբևէ տեղի ունեցած ամենամեծ վիրաբուժական կոնֆերանսը, ներկա էին 3 500 վիրաբույժներ։ Ներկաների թվում էին բժշկական տարբեր հեղինակավոր հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Իտալիայի վիրաբուժական բոլոր ասոցիացիաների և Վիրաբույժների ամերիկյան քոլեջի՝ Իտալիայի մասնաճյուղի անդամները։ Այդ իրադարձությունը տեղի ունեցավ որոշ ազգային հաստատությունների, օրինակ՝ առողջապահության նախարարության աջակցությամբ։

Կատանիայի (Սիցիլիա) համալսարանական հիվանդանոցի անեսթեզիոլոգ Վինչենցո Սկուդերին այցելեց Պալերմոյի կոնգրեսի մեր տաղավար։ 2019 թ. հունվարի 18-ին նա անհետաձգելի վիրահատական միջամտության էր ենթարկել աորտայի շերտատում ունեցող մի Վկա պացիենտի։ Այդ անչափ բարդ վիրահատությունը արվել էր առանց արյան փոխներարկման։ Դ-ր Սկուդերին բացատրում է. ««SIAARTI 2018» կոնգրեսի ժամանակ դրված [ձեր տաղավարը] շատ օգտակար էր։ Տեղեկատվական փաթեթը մեծապես օգնեց ինձ»։

Ներկայումս Իտալիայում ավելի քան 5 000 բժիշկներ համաձայն են Եհովայի վկա պացիենտներին բուժել ապահով ու արդյունավետ բուժօգնության և վիրաբուժական այնպիսի մեթոդներով, որոնք արյան փոխներարկում չեն պահանջում։ Իտալիայում ամեն տարի միջին հաշվով 16 000 Վկաներ բուժում են ստանում այդ մեթոդներով։