Անցնել բովանդակությանը

Վերանորոգվող ինը հարկանի շենքը (Բոլոնյա, Իտալիա)

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 2019
ԻՏԱԼԻԱ

Իտալիայում նոր մասնաճյուղ է կառուցվում

Իմոլայում գտնվող շենքը, որտեղ այժմ թարգմանչական բաժինն է

Իտալիայի մասնաճյուղը Հռոմից տեղափոխվում է Բոլոնյա և Իմոլա քաղաքներ։ Բոլոնյան Հռոմից մոտ 370 կիլոմետր (230 մղոն) դեպի հյուսիս է գտնվում, իսկ Իմոլան Բոլոնյայից մոտ 48 կիլոմետր է (30 մղոն) հեռու։ Բոլոնյայում գտնվող ինը հարկանի շենքում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Այնտեղ կլինեն մասնաճյուղի գրասենյակները։ 2018 թ.-ից սկսած՝ թարգմանչական և այդ գործին աջակցող բաժիններում ծառայող ավելի քան 60 բեթելցիներ աշխատում են Իմոլայում գտնվող շենքում, որը վերջերս է վերանորոգվել։

Բոլոնյա տեղափոխվող բեթելցիներին կացարանով ապահովելու համար կառուցվում է յոթ հարկանի շենք, որն ունի երեք հարկանի ստորգետնյա կայանատեղի։ Այդ և գրասենյակային շենքի միջև հեռավորությունը մոտ 1,5 կիլոմետր է (1 մղոն)։ Ժամանակի ընթացքում այդ տարածքում նոր կացարաններ կլինեն։

Յոթ հարկանի շենքի նախագիծը

1948 թ.-ին Եհովայի վկաները Հռոմում գնեցին իրենց մասնաճյուղի առաջին շենքը և մինչ այդ Միլանում ծավալվող գործունեությունը սկսեցին իրականացնել այնտեղից։ Այդ ժամանակից Իտալիայում արտասովոր աճ է գրանցվել։ 1940-ականների կեսերին այդ երկրում քարոզիչների թիվը չէր գերազանցում 200-ը։ Իսկ այսօր նրանց թիվը 250 000-ից ավելի է. դա Եվրոպայի մասնաճյուղերի տարածքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Քարոզիչների թվի աճին զուգահեռ աճել է նաև բեթելցիների և մասնաճյուղի շինությունների թիվը։ 2006 թ.-ին Իտալիայի մասնաճյուղը բաղկացած էր 99 շինություններից։ Երբ Բոլոնյա տեղափոխվելու նախագիծն ավարտվի, բեթելցիների թիվը կկրճատվի, և մասնաճյուղը կունենա միայն հինգ շենք։

Մենք աղոթում ենք, որ Եհովան շարունակի օրհնել այս նախագիծը, և որ նոր շինությունները նպաստեն Իտալիայում իրականացվող քարոզչական գործին, քանի որ այդ երկրի արտերը «սպիտակել են հնձի համար» (Հովհաննես 4։35