Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2013
ՖԻՋԻ

«Էվան» տրոպիկական ցիկլոնը հարվածել է Խաղաղ օվկիանոսի հարավային կղզիներին

«Էվան» տրոպիկական ցիկլոնը հարվածել է Խաղաղ օվկիանոսի հարավային կղզիներին

Սուվա, ՖԻՋԻ։ 2012թ. դեկտեմբերի կեսերին 4-րդ կարգի (225-279 կմ/ժ) տրոպիկական ցիկլոնը հարվածեց Ֆիջիին և Սամոային։ Այն համարվում է վերջին 70 տարիների ընթացքում Ֆիջին ցնցած ամենաուժգին փոթորիկներից մեկը։ «Էվան» ցիկլոնի պատճառած ավերածությունների հետևանքով հազարավոր մարդիկ մնացին անօթևան, ամբողջությամբ խաթարվեց հեռահաղորդակցության, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և այլ ենթակառուցվածքների աշխատանքը։ Մի մեկնաբան Սամոային պատճառված վնասը համեմատեց 2009-ին տեղի ունեցած ցունամիի հետ։

Եհովայի վկաները հայտնում են, որ ոչ մի Վկա չի զոհվել կամ մարմնական վնասվածքներ չի ստացել։ Սակայն ցիկլոնը ավերել է Վկաներից շատերի տները։ Ֆիջիում նախնական հաշվարկների համաձայն՝ Վկաների ավելի քան 80 տուն մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է։ Իսկ Սամոայի Ուպոլու կղզում 47 Վկաներ ստիպված են եղել լքել իրենց տները։

Սամոայում աղետից տուժածները, որոնք կորցրել են իրենց տները, ժամանակավորապես ապաստան են գտել Եհովայի վկաների կողմից որպես երկրպագության վայր օգտագործվող շինություններում, ինչպես նաև այլ Վկաների ընտանիքներում։ Եհովայի վկաների Ավստրալիայի մասնաճյուղը կազմակերպել է Սամոայում տուժածներին օգնություն տրամադրելու հետագա աշխատանքները։ Դեկտեմբերի 18-ին արդեն սնունդ և հիգիենայի պարագաներ էին ուղարկվել այդ տարածքի չորս ժողովներին։ Տեղի թարգմանչական գրասենյակը տրամադրում է մաքուր խմելու ջուր։ Վկաների մի խումբ էլ վերանորոգում է վնասված տները, ախտահանում է դրանք և ջրի ուժգին շիթով լվանում է ցեխը դրանց վրայից։ Իսկ Ֆիջիում տուժածների առաջնային կարիքների մասին հոգ էին տանում աղետից տուժածներին օգնելու կոմիտեները, որոնք կազմված էին Եհովայի վկա կամավորներից։ Այդ նույն կոմիտեները այժմ շարունակում են աջակցություն տրամադրել իրենց հավատակից Վկաներին, որոնց դաշտերը ավերվել են փոթորկից։

Թեվիտա Սադոլեն՝ Ֆիջիում Եհովայի վկաների մամլո խոսնակը, ասաց. «Շատ բան կա անելու, բայց մենք չենք վհատվում։ Շարունակելու ենք օգնել մեր հավատակիցներին, ինչպես նաև մեր մերձավորներին»։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ավստրալիա։ Դոնալդ Մակ-Լին, հեռ. +61 2 9829 5600

Ֆիջի։ Թեվիտա Սադոլե, հեռ. +679 330 4766