Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2014
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Թարմացված։ Եհովայի վկաները շարունակում են Հայան թայֆունից տուժածներին օգնություն տրամադրել

Թարմացված։ Եհովայի վկաները շարունակում են Հայան թայֆունից տուժածներին օգնություն տրամադրել

ՄԱՆԻԼԱ, Ֆիլիպիններ։ Հայան հզոր թայֆունից հետո Եհովայի վկաները տուժածներին օգնելու համար անմիջապես քայլեր ձեռնարկեցին, ինչը շարունակվում է առ այսօր։

Մանիլայի Եհովայի վկաների մասնաճյուղում կազմվեց հինգ օգնության կոմիտե, որպեսզի գնահատի անհրաժեշտ օգնության չափը։ Ավելի քան 190 տոննա օգնություն ուղարկվեց Կենտրոնական Ֆիլիպիններ։ Առնվազն տասը երկրներից Վկաները օգնության ձեռք մեկնեցին։ Կամավորները կառուցեցին ու վերանորոգեցին ավելի քան 2 000 տներ և բուժօգնություն ցույց տվեցին տուժածներին։

Մոտ 225 մարդ դեռևս ապրում է Եհովայի վկաների տրամադրած վրաններում՝ Սամար կղզու Կալբայոգ քաղաքի մոտ։ Այդ մարդկանց մոտ 15–20 տոկոսը Եհովայի վկաներ չեն։

Այդ տարածքում երբևէ տեղի ունեցած այս հզորագույն փոթորկից մահացածների թիվը հասել է 6 201-ի, իսկ 1 785-ը համարվում են անհետ կորած։ Աղետից տուժել է մոտ 28 000 մարդ, ավերվել է 1 միլիոն տուն։ Ֆիլիպինների Եհովայի վկաների մասնաճյուղը տեղեկացնում է, որ 33 Վկաներ մահացել են, իսկ 10-ը անհետ կորած են, ուստի ենթադրվում է, որ նույնպես մահացել են։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոնը այցելում է աղետից տուժածներին

Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոնը 2013 թ. դեկտեմբերի 7-ից մեկ շաբաթ շարունակ շրջեց աղետից առավելապես տուժած հինգ շրջաններում։ Նա ասում է. «Հայան թայֆունը ողբերգական հետևանքներ է թողել Ֆիլիպիններում։ Մենք պատրաստ ենք շարունակել անհրաժեշտ օգնություն և աշխատուժ տրամադրել, ինչպես նաև մխիթարել և օգնել տուժածներին, որ ոտքի կանգնեն»։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ֆիլիպիններ։ Դին Ջեյսեկ, հեռ. +63 2 411 6090