Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Ընտրել լեզուն Հայերեն

ՕԳՈՍՏՈՍԻ 23, 2017
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Ֆիլիպիններում հրդեհի պատճառով տներ են այրվել

2017 թ. օգոստոսի 5-ին հրդեհ բռնկվեց Ֆիլիպինների հարավում ընկած Մինդանաո կղզու ափին գտնվող Դավաո քաղաքի Ագդաո թաղամասում։

Թեև ոչ մի Եհովայի վկա չի զոհվել, կրակի պատճառով լուրջ վնաս է հասցվել 13 ընտանիքների տներին, ինչի հետևանքով տուժել է 29 մարդ։ Իրենց տները լքած այդ մարդիկ օթևանել են հավատակիցների տներում։ Եհովայի վկաների՝ Մանիլայում գտնվող մասնաճյուղը աղետից տուժածներին օգնելու կոմիտե է կազմավորել կոորդինացնելու համար օգնության բաշխումը։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը գլխավոր վարչությունից աջակցում է աղետից տուժածներին օգնելու նպատակով իրականացվող աշխատանքներին՝ օգտագործելով համաշխարհային գործի համար նվիրաբերված ֆինանսական միջոցները։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Ֆիլիպիններ: Դին Ջեյսեկ, +63-2-224-4444