Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2015
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Հայան թայֆունից մեկ տարի անց։ Տուժածները նոր տուն ունեն

Հայան թայֆունից մեկ տարի անց։ Տուժածները նոր տուն ունեն

ՄԱՆԻԼԱ, Ֆիլիպիններ։ Հզոր Հայան թայֆունից հետո Եհովայի վկաները նախաձեռնեցին հսկայածավալ շինարարական աշխատանքներ, քանի որ առավելագույնը մեկ տարում հարկավոր էր վերակառուցել կամ վերանորոգել մոտ 750 տուն։

Միջին հաշվարկով հինգ կամավոր շինարարներից բաղկացած խումբը հինգ օրում մեկ տուն է վերակառուցել

Դին Ջեյսեկը՝ Ֆիլիպիններում Եհովայի վկաների խոսնակը, ասում է. «Մենք նպատակ դրեցինք մինչև 2014 թ. սեպտեմբերը ավարտել աշխատանքները։ Շինարարությունը սկսեցինք տարվա սկզբին և բավականին շատ կամավորների օգնությամբ այն ավարտեցինք օգոստոսի կեսերին»։

Վերականգնողական աշխատանքներին մասնակցեցին տեղի և միջազգային կամավորներ

Վերականգնողական աշխատանքների համար Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը միջոցներ տրամադրեց, որ նվիրաբերել էին աշխարհի տարբեր երկրներում ապրող հավատակիցները։ Մանիլայի Եհովայի վկաների մասնաճյուղը այդ աշխատանքները կազմակերպելու համար կոմիտեներ կազմեց։ Հարկավոր էր վերանորոգել կամ լիովին վերականգնել 167 տուն Տակլոբան քաղաքում, 256 տուն Օրմոկում, 101 տուն Սեբուում և 218 տուն Ռոխասում։ Շինարարական աշխատանքներին մասնակցեցին 522 կամավորներ Ֆիլիպիններից և 90 կամավորներ այլ երկրներից։

Ֆերդինանդ Մարտին Գ. Ռոմուալդես՝ Լեյտեի առաջին մարզի ներկայացուցիչը

Պարոն Ֆերդինանդ Մարտին Գ. Ռոմուալդեսը՝ Լեյտեի առաջին մարզի ներկայացուցիչը, ասաց. «Եհովայի վկաները առաջինն էին ոչ պետական կազմակերպություններից, որ նախաձեռնեցին տների վերակառուցման աշխատանքը.... Բառերով դժվար է նկարագրել, թե իմ ընտանիքն ու մեր ժողովուրդը որքան շնորհակալ ու երախտապարտ են նրանց։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ֆիլիպիններ։ Դին Ջեյսեկ, հեռ. +63 2 411 6090