Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 2016
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Վկաները օգնություն են ցուցաբերում Ֆիլիպիններում երկու թայֆուններից տուժած մարդկանց

Վկաները օգնություն են ցուցաբերում Ֆիլիպիններում երկու թայֆուններից տուժած մարդկանց

Եհովայի վկաները օգնում են իրենց հավատակիցներին, ինչպես նաև այլ մարդկանց, ովքեր տուժել են «Սարիկա» (Ֆիլիպիններում հայտնի է որպես «Կարեն») և «Հայմա» (Ֆիլիպիններում՝ «Լավին») թայֆուններից։ «Սարիկա» և «Հայմա» թայֆունները հարվածել են Լուսոն կղզուն համապատասխանաբար 2016 թ. հոկտեմբերի 16-ին և 19-ին։ 4-րդ կատեգորիայի «Հայմա» թայֆունը 2013 թ.-ին մոլեգնած «Հայան» (Ֆիլիպիններում՝ «Յոլանդա») ավերիչ թայֆունից հետո Ֆիլիպիններին հարվածած ուժգին թայֆուններից մեկն է։

Ֆիլիպիններում բնակվող 200 000 Եհովայի վկաներից ոչ ոք այդ աղետների ժամանակ չի զոհվել և լուրջ վնասվածք չի ստացել։ Սակայն «Հայմա» թայֆունի պատճառած ավերածությունների վերաբերյալ նախնական տվյալների համաձայն՝ քամու ուժգին պոռթկումները, ջրհեղեղներն ու սողանքները վնասել են առնվազն 1 058 տուն և 43 Թագավորության սրահ՝ կամ երկրպագության վայր։

Եհովայի վկաների՝ Ֆիլիպինների մասնաճյուղը Լուսոն կղզու վրա գտնվող Տուգուեգարաո քաղաքում կազմավորել է աղետից տուժածներին օգնելու կոմիտե և հումանիտար օգնություն է հավաքում, այդ թվում՝ սննդամթերք և խմելու ջուր։ Այս պահին հումանիտար օգնությամբ 8 բեռնատար մեքենաներ արդեն հասել են աղետից տուժած տարածքներ։ Բացի այդ, մասնաճյուղը հոգ է տարել, որ տուժածների համար ժամանակավոր կացարաններ կառուցվեն, ինչպես նաև վերանորոգվեն վնասված տներն ու Թագավորության սրահները։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը գլխավոր վարչությունից կոորդինացնում է տուժածներին օգնություն ցույց տալու աշխատանքները՝ օգտագործելով համաշխարհային գործին նվիրաբերված ֆինանսական միջոցները։