Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 2016
ՍՈՂՈՄՈՆԻ ԿՂԶԻՆԵՐ

Երկրաշարժի հետևանքով ցունամիի վտանգ է հայտարարվում Սողոմոնի կղզիներում

Երկրաշարժի հետևանքով ցունամիի վտանգ է հայտարարվում Սողոմոնի կղզիներում

2016 թ. դեկտեմբերի 9-ին 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Սողոմոնի կղզիներում, որին հաջորդած հետցնցումները ցունամիի փոքր չափի ալիքներ առաջացրին։ Երկրաշարժի հետևանքով Վկաներից ոչ ոք չզոհվեց և վնասվածք չստացավ, նաև նրանց պատկանող ոչ մի տուն զգալի վնաս չկրեց։ Սակայն քանի որ Եհովայի վկաների մասնաճյուղը գտնվում է մայրաքաղաքում՝ ափամերձ Հոնիարա քաղաքում, այնտեղ ծառայողները, հետևելով Խաղաղօվկիանոսյան ցունամիի զգուշացման կենտրոնի հրահանգներին, տեղափոխվեցին ավելի բարձրադիր գոտի։ Այժմ վտանգն արդեն անցել է։ Բոլորը վերադարձել են մասնաճյուղ, և աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Սողոմոնի կղզիներ: Լենսի Լամանի, +677-22241