Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մայիսի 10, 2013
ՍԼՈՎԱԿԻԱ

Սլովակիայի Եհովայի վկաները նշում են իրենց 100 ամյակը

Սլովակիայի Եհովայի վկաները նշում են իրենց 100 ամյակը

ԲՐԱՏԻՍԼԱՎԱ, Սլովակիա։ Իրենց 100 ամյակը նշելու համար 2012 թ. դեկտեմբերի 15-ին Սլովակիայի Եհովայի վկաները մասնաճյուղում բաց դռների օր հայտարարեցին։ Հրավիրատոմսեր բաժանվեցին մասնաճյուղի հարևանությամբ ապրող մարդկանց։ Եկան ավելի քան 200 հոգի։ 10 առանձին ցուցանակների վրա ներկայացված էին Սլովակիայում Վկաների պատմության նշանակալից իրադարձությունները։

Սլովակիայում Եհովայի վկաները Աստվածաշնչի իրենց կրթական գործունեությունը սկսել են ծավալել 1912 թ.-ից։ 1991 թ.-ին Վկաները հրատարակեցին սլովակերեն Աստվածաշնչի ճշգրիտ և դյուրընթեռնելի թարգմանություն։ Բրատիսլավայում գտնվող մասնաճյուղում կա 5 թարգմանչական խումբ։ Այստեղ մեր գրականությունը թարգմանվում է նաև սլովակյան ժեստերի լեզվով, արևելասլովակյան գնչուական և օլահ գնչուական բարբառներով։ Եհովայի վկաների հրատարակած Աստվածաշունչը և մյուս գրականությունը անվճար են։ Այսօր ավելի քան 11 000 Եհովայի վկաներ ամեն շաբաթ անցկացնում են Աստվածաշնչի ուսումնասիրություն 3 400 տարբեր տարիքի մարդկանց հետ՝ օգնելով նրանց իսկական երջանկություն գտնել։

Մարդիկ աստվածաշնչյան կրթություն ստանում են նաև ժողովներում, որոնց թիվը ամբողջ երկրում հասնում է 160-ի։ Ժողովի դռները բաց են բոլորի առաջ։ Վկաների պատմության մեջ իրենց ուրույն տեղն ունեն նաև ամեն տարի կազմակերպվող համաժողովները, որոնցից առաջինը անցկացվել է 1923-ին։ 2006-ին Վկաները Բրատիսլավայում կազմակերպեցին հատուկ համաժողով, որին ներկա եղավ 10 700 հոգի։ Նրանցից 3 600-ը պատվիրակներ էին Չեխիայից, Հունգարիայից և Ռումինիայից։

Ռաստիսլավ Էլիասը, ով Եհովայի վկաների մամուլի խոսնակն է Սլովակիայում, ասում է. «Անցյալ 100 տարիների ընթացքում Եհովայի վկաները Սլովակիայում ձեռք են բերել խաղաղասեր և ազնիվ քաղաքացիների համբավ, ովքեր լավ փոխհարաբերություններ են պահպանում և՛ իրենց հարազատների և՛ ընդհանրապես բոլոր մարդկանց հետ։ Մենք կշարունակենք ամեն ջանք ներդնել, որ աստվածաշնչյան կրթական ծրագրից օգուտներ քաղեն, ոչ միայն Եհովայի վկաները, այլև ողջ հասարակությունը»։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Սլովակիա։ Ռաստիսլավ Էլիաս, հեռ. +421 2 49107611