Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՐՏԻ 3, 2014
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Հավելյալ մանրամասներ։ JW.ORG-ը արգելելու փորձը ձախողվեց

Հավելյալ մանրամասներ։ JW.ORG-ը արգելելու փորձը ձախողվեց

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, Ռուսաստան։ 2014 թ. հունվարի 22-ին Եհովայի վկաները իրավաբանական մեծ հաղթանակ տարան, երբ վերաքննիչ դատարանը բեկանեց ստորին ատյանի վճիռը, ըստ որի՝ ամբողջ Ռուսաստանում արգելք էր դրվելու Եհովայի վկաների jw.org պաշտոնական կայքի վրա։

Տվերի մարզային դատարանը բեկանեց 2013 թ. օգոստոսի 7-ին կենտրոնական շրջանային դատարանի կայացրած վճիռը։ Մարզային դատարանը վճռեց, որ շրջանային դատարանը անարդարացիորեն է արգելք դրել կայքի վրա, քանի որ կայքի սեփականատիրոջը՝ Աստվածաշնչի և թերթիկի «Դիտարան» ընկերությանը, հնարավորություն չի տրվել մասնակցել դատալսմանը։ Դատախազը մեղադրանք էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ jw.org-ում մատչելի են հրատարակություններ, որոնք Ռուսաստանի դատարանները սահմանել են «ծայրահեղական»։ Երբ Եհովայի վկաները իմացան շրջանային դատարանի որոշման մասին, կայքից հանեցին այդ հրատարակությունները։ Ուստի Տվերի մարզային դատարանը հաստատեց, որ Վկաները գործում են Ռուսաստանի օրենքների սահմաններում, և բեկանեց կայքը արգելքի տակ դնելու որոշումը։

Եհովայի վկաները քայլեր են ձեռնարկում Ռուսաստանի դատարանների վճիռների դեմ, ըստ որոնց՝ որոշ հրատարակություններ համարվում են «ծայրահեղական», և արդեն մի շարք դիմումներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Գրիգորի Մարտինովը՝ Ռուսաստանում Եհովայի վկաների խոսնակը, նշում է. «Ուրախ ենք, որ դատավորները տեսնում են մեր կայքի դրական ազդեցությունը և որ մենք բարեխղճորեն ձգտում ենք գործել Ռուսաստանի դատարանների վճիռների համաձայն։ Մենք կշարունակենք ջանքեր թափել փաստելու մեր հրատարակությունների անպարսավելի լինելը և պաշտպանելու մեր տրամադրած աստվածաշնչյան կրթությունից լիովին օգտվելու Ռուսաստանի քաղաքացիների իրավունքը»։

«Ամբողջ աշխարհում բոլոր Վկաները ուրախ են այս հաղթանակի համար,— ասում է Ջ. Ռ. Բրաունը՝ գլխավոր վարչությունում Եհովայի վկաների խոսնակը։— Այս հաղթանակի շնորհիվ Ռուսաստանի բոլոր քաղաքացիները կկարողանան օգտվել աստվածաշնչյան կրթություն տրամադրող այս առանձնահատուկ կայքից»։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ռուսաստան։ Գրիգորի Մարտինով, հեռ. +7 812 702 2691