Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաները երգում են քրիստոնեական հանդիպման ժամանակ (Դոնի Ռոստով, Ռուսաստան)

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 2016
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՄԱՍ 1

Փորձագետների կարծիքը. Ռուսաստանը դիմում է խորամանկ քայլի՝ օգտագործելով ծայրահեղականության մասին օրենքը՝ Եհովայի վկաներին հանցագործ ճանաչելու համար

Փորձագետների կարծիքը. Ռուսաստանը դիմում է խորամանկ քայլի՝ օգտագործելով ծայրահեղականության մասին օրենքը՝ Եհովայի վկաներին հանցագործ ճանաչելու համար

Սա երեք մասից բաղկացած հոդվածներից առաջինն է, որը հիմնված է կրոնի, քաղաքագիտության և սոցիոլոգիայի ոլորտներում հայտնի գիտնականների, ինչպես նաև Խորհրդային և Հետխորհրդային Ռուսաստանի գծով փորձագետների հետ անցկացված բացառիկ հարցազրույցների վրա։

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ։ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը քայլեր է ձեռնարկում Եհովայի վկաներին «ծայրահեղական» ճանաչելու ուղղությամբ։ Եթե դատարանը որոշում կայացնի հօգուտ դատախազության, դա կարող է հանգեցնել Ռուսաստանում Վկաների իրավաբանական անձի լուծարմանը և ամբողջ երկրում նրանց գործունեության վրա փաստացի արգելք դնելուն։ Վկաները բողոքարկել են գլխավոր դատախազության կողմից տրված նախազգուշացումը։ Այդ գործով դատական նիստը կշարունակվի 2016 թ. սեպտեմբերի 23-ին։

Վկաների դեմ մեղադրանքները հիմնված են ծայրահեղականության մասին օրենքի վրա, որը գիտնականների կարծիքով՝ «խտրական» է, «արատավոր» և «բացարձակ անհեթեթ»։

Դոկտոր Դերեկ Հ. Դեյվիս

«Հարկավոր է պայքարել ծայրահեղականության այն դրսևորումների դեմ, որոնք սպառնում են մարդկանց կյանքերին,— ասում է Բեյլորի համալսարանին կից գործող Ջ. Մ. Դոուսոնի անվան Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների ուսումնասիրության ինստիտուտի նախկին տնօրեն Դերեկ Հ. Դեյվիսը։— Որևէ այլ բանի դեմ պայքարը ինքնին ծայրահեղականության դրսևորում է»։

Դոկտոր Մարկ Յուրգենսմեյեր

Եհովայի վկաների՝ այդ խաղաղասեր կրոնական խմբի դեմ ծայրահեղական գործողությունների պատճառը մեկնաբանում է Մարկ Յուրգենսմեյերը, որը Սանտա Բարբարայում Կալիֆորնիայի համալսարանին կից գործող գլոբալ և միջազգային հետազոտությունների գծով «Օրֆալա» կենտրոնի տնօրենն է։ Նա ասում է. «Ցավալի է, որ իշխանությունները խորամանկ քայլերի են դիմում, որպեսզի ծայրահեղականության դեմ պայքարի քողի տակ սահմանափակեն կրոնական ազատությունը»։ Բացի այդ, ինչպես բացատրում է Բրիտանական ակադեմիայի անդամ Ջիմ Բեկֆորդը, «Ռուս ուղղափառ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ համագործակցում են իրավապահ մարմինների հետ, որ առաջ տանեն իրենց շահերը և ճնշեն ցանկացած ենթադրյալ մրցակցի»։

Դոկտոր Ջիմ Բեկֆորդ

Ինչպես բացատրում են փորձագետները, խնդիրը ոչ միայն օրենքի սխալ կիրառումն է, այլև օրենքի այնպիսի ձևակերպումները, որոնք հնարավոր են դարձնում դրա սխալ կիրառումը։ Մոսկվայում գտնվող «Սովա» իրավապաշտպան կենտրոնի հաշվետվության մեջ ասվում է. «Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, ծայրահեղականության դեմ պայքարի մասին օրենսդրությունը, իր աղոտ ձևակերպմամբ, հիանալի գործիք է քաղաքական ընդդիմադիրներին կամ այլախոհ խմբերին հետապնդելու համար»։

Դոկտոր Էմիլի Բ. Բերեն

«Ռուսաստանի քաղաքացիներին պետք է անհանգստացնի Վկաների նկատմամբ իշխանությունների խտրական մոտեցումը, քանի որ դա ենթադրում է, որ պետությունը ցանկացած պահի կարող է նաև այլ խմբերի զրկել հավասար իրավունքներից և նման քայլեր ձեռնարկել այլ փոքրամասնությունների դեմ»,— տրամաբանում է Միդլ Թենեսի պետական համալսարանի Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի պատմության ֆակուլտետի ասիստենտ-պրոֆեսոր Էմիլի Բ. Բերենը։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, Հասարակության հետ կապերի բաժին, 1-718-560-5000

Ռուսաստան: Յարոսլավ Սիվուլսկի, 7-812-702-2691