Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒԼԻՍ 16, 2014
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի դատարանը հրապարակելու է վճիռը։ Եհովայի վկաների նկատմամբ հավատի համար քրեական գործ է հարուցված

Ռուսաստանի դատարանը հրապարակելու է վճիռը։ Եհովայի վկաների նկատմամբ հավատի համար քրեական գործ է հարուցված

2014 թ. հուլիսի 28-ին Տագանրոգի քաղաքային դատարանը կհրապարակի 16 Եհովայի վկաների գործով 15 ամիս տևած քրեական դատավարության արդյունքում կայացված վճիռը։ Տագանրոգի իշխանությունները քրեական գործ են հարուցել Վկաների դեմ կրոնական հանդիպումներ կազմակերպելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև իրենց հավատի մասին ուրիշներին պատմելու համար, ինչը սովորաբար անում են Եհովայի վկաները ամբողջ աշխարհում։ Եթե Տագանրոգում Վկաներին դատապարտեն, ապա դա նախադեպ կլինի Ռուսաստանի տարբեր շրջանների իշխանությունների համար, որ քրեական հետապնդում սկսեն Եհովայի վկաների հանդեպ իրենց հավատը դավանելու համար։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ռուսաստան։ Գրիգորի Մարտինով, հեռ. +7 812 702 2691