Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2013
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստան։ Հավաքույթների կազմակերպման սահմանափակումը ապօրինի է

Ռուսաստան։ Հավաքույթների կազմակերպման սահմանափակումը ապօրինի է

2012թ. դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի Սահմանադրական դատարանը հաստատեց, որ կրոնական կազմակերպությունները պարտավոր չեն թույլտվություն ստանալ իշխանություններից իրենց երկրպագության վայրերից դուրս կրոնական հավաքներ անցկացնելու համար։ Այս գործը, որի նախաձեռնողը ՌԴ մարդու իրավունքների պաշտպանն էր, կարևոր է Եհովայի վկաների համար, ովքեր ամեն տարի հանդիպումներ են կազմակերպում վարձակալված տարածքներում և մասնավոր տներում։ Այս որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը հիմնվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ հօգուտ Եհովայի վկաներին կայացրած վճիռների վրա։ Գրիգորի Մարտինովը՝ Եհովայի վկաների մամլո խոսնակը, ասաց. «Հույսով ենք՝ այս որոշումը թույլ կտա մեզ առանց խոչընդոտների հավաքույթներ կազմակերպել և կնպաստի Ռուսաստանում կրոնի ազատությանը»։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ռուսաստան։ Գրիգորի Մարտինով, հեռ. +7 812 702 2691