Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՐՏԻ 4, 2013
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում երկնաքար է ընկել

Ռուսաստանում երկնաքար է ընկել

2013 թ. փետրվարի 15-ին երկնաքար է ընկել Ուրալյան լեռների հարավային շրջանում՝ Չելյաբինսկում (Ռուսաստան)։ Պայթյունի հետևանքով 1000-ից ավելի մարդ է վնասվել, տուժել են նաև շինություններ, իսկ առաջացած հարվածային ալիքից կոտրվել են բազմաթիվ շենքերի պատուհաններ։ Տեղի երեցները անմիջապես կապ հաստատեցին տարածքում ապրող բոլոր Եհովայի վկաների հետ։ Առնվազն 9 Վկա, այդ թվում մի երեխա, վնասվածքներ էին ստացել իրենց վրա թռած ապակու բեկորներից։ Թեթևակի տուժել էին նաև մեկ երկրպագության վայր և 75 բնակարան։ Տեղի Վկաները աջակցում են մաքրման աշխատանքներին։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ռուսաստան։ Գրիգորի Մարտինով, հեռ. +7 812 702 2691