Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 2013
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը մերժեց Ռուսաստանի հայցը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը մերժեց Ռուսաստանի հայցը

2013 թ. հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը մերժեց Եհովայի վկաների հետ կապված հունիսի 6-ին Դատարանի կայացրած վճիռը վերանայելու Ռուսաստանի հայցը։ Դատարանը Ռուսաստանին մեղավոր էր ճանաչել խախտելու համար տիկին Վ. Ժուկովայի և տիկին Ե. Ավիլկինայի անձնական կյանքի հիմնարար իրավունքը, ուստիև պետք է վճարի նրանց 5 000-ական եվրո (6 622 ԱՄՆ դոլար) փոխհատուցում։ Խնդիրն այն էր, որ ռուսական իշխանությունները հիվանդանոցից ձեռք էին բերել այս անձանց անձնական բժշկական տվյալները, առանց նրանց թույլտվության։ Վճիռը վերանայելու համար Ռուսաստանը դիմեց Դատարանի Մեծ պալատին, որն ունի դրա իրավասությունը։ Սակայն մերժում ստացավ։ Հիմա արդեն հունիսի 6-ին կայացված վճիռը վերջնական է, և Ռուսաստանը պարտավորված է հարգել անձնական կյանքի իրավունքը և փոխհատուցել վնասը, ինչպես որ վճռել էր Դատարանը։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ռուսաստան։ Գրիգորի Մարտինով, հեռ. +7 812 702 2691