Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՐՏԻ 30, 2017
ՊԵՐՈՒ

Պերու: Չդադարող ջրհեղեղներ և սողանքներ

Պերու: Չդադարող ջրհեղեղներ և սողանքներ

Հորդառատ անձրևները Պերուի 25 շրջաններից 24-ում ջրհեղեղի և սողանքների պատճառ են դարձել։ Ըստ կանխատեսումների՝ այս իրավիճակը կշարունակվի։ Երկրում անձրևային սեզոնին (դեկտեմբերից մարտ) սովորաբար գրանցվող տեղումներից 10 անգամ ավելի շատ տեղումներ են եղել։ Եհովայի վկաները աջակցում են իրենց հավատակիցներին, ինչպես նաև այդ տարերային աղետից տուժած մյուս մարդկանց։

Եհովայի վկաների ավելի քան 530 տներ և երկրպագության 6 վայրեր (Թագավորության սրահներ) ջրհեղեղի հետևանքով վնասվել են։ Համաձայն տվյալների՝ Լիմայից 288 կիլոմետր (մոտ 179 մղոն) հեռավորության վրա գտնվող Ուարմեյ փոքր քաղաքում բնակվող շատ Վկաներ հեղեղումների պատճառով բարձրացել են իրենց տների կտուրների վրա։

Եհովայի վկաների՝ Պերուում գտնվող մասնաճյուղը աղետից տուժածներին օգնելու ութ կոմիտե է կազմավորել հոգ տանելու համար աղետի գոտում գտնվող Վկաների մասին, որոնցից ոմանք բնակվում են 12 այն շրջաններում, որտեղ կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել։ Օգնության կոմիտեները արդեն 22 տոննա սննդամթերք և ավելի քան 22 հազար լիտր (6 000 գալոն) խմելու ջուր են մատակարարել տուժածներին։ Եվս 48 տոննա սննդամթերք և ավելի քան 9 000 լիտր (2 400 գալոն) խմելու ջուր կուղարկվեն գալիք շաբաթների ընթացքում։ Պերուում բնակվող հարյուրավոր Վկաներ իրենց օգնությունն են առաջարկել մաքրության և վերանորոգման աշխատանքներ կատարելու համար։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը գլխավոր վարչությունից աջակցում է աղետից տուժածներին օգնելու գործին՝ օգտագործելով համաշխարհային գործի համար նվիրաբերված ֆինանսական միջոցները։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության կապերի հետ գրասենյակ, +1-845-524-3000

Պերու: Նորման Քրիպս, +51-1-708-9000