Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հուլիսի 6, 2015
ՈՒԿՐԱԻՆԱ

Եհովայի վկաները հեռարձակեցին հատուկ հանդիպումը Ուկրաինայի պատերազմական գոտի

Եհովայի վկաները հեռարձակեցին հատուկ հանդիպումը Ուկրաինայի պատերազմական գոտի

ԼՎՈՎ, Ուկրաինա։ 2015 թ. փետրվարի 14-ին Եհովայի վկաները հատուկ հանդիպում անցկացրին Ուկրաինայում, որպեսզի պատերազմից ավերված արևելյան շրջաններում ապրող ավելի քան 17 000 հավատակիցներին հոգևոր օգնություն ցույց տան։ Երկու ժամ տևող ծրագիրը Եհովայի վկաների Լվովի մասնաճյուղից հեռարձակվեց Ուկրաինայի արևելյան և ամբողջ երկրի այլ շրջաններ։ Հանդիպումը շատ ժամանակահարմար էր, քանի որ 2015 թ. հունվարի 24-ին նավահանգստային քաղաք Մարիուպոլը հրթիռակոծվեց՝ վնասելով Վկաների 61 տուն։ Վկաներից մեկը լուրջ վնասվածք էր ստացել, իսկ 16 տարեկան մի Վկա զոհվել էր։

Վկաները հավաքվել են Մակեևկայի Թագավորության սրահում (պատերազմական գոտի) լսելու Ուկրաինայի մասնաճյուղից հեռարձակվող հանդիպումը։

Համագործակցելով Ռուսաստանի մասնաճյուղի հետ՝ Ուկրաինայի մասնաճյուղը ձայնագրեց ողջ ծրագիրը, որպեսզի Բելառուսի և Ռուսաստանի Վկաներն էլ դիտեն այն։ Արդյունքում 186 258 բելառուս և ռուս Վկաներ դիտեցին ծրագիրը 150 841 ուկրաինացի Վկաների հետ։ Ընդհանուր հաշվով՝ ծրագիրը դիտեց 339 099 հոգի։

Ուկրաինայում Եհովայի վկաների ներկայացուցիչ Գուստավ Բերկին ասաց. «Օգնության մասին հաշվետվությունները ցույց են տալիս, որ դա մեծ քաջալերություն և մխիթարություն է եղել պատերազմի գոտում ապրող մեր հավատակիցների համար։ Մենք նաև հավաստիացանք, որ Դոնի Ռոստովում (Ռուսաստան) օգնության կոմիտեն հոգ է տանում մեր փախստական ընկերների մասին»։

Ռուսաստանում Եհովայի վկաների ներկայացուցիչ Յարոսլավ Սիվուլսկին գրեց. «Հայտնի է, որ ամբողջ աշխարհում Եհովայի վկաները խաղաղարար են և քաղաքական գործերում չեզոք։ Այս հանդիպման ընթացքում խոսվեց, թե ինչ աստվածաշնչյան հիմքեր ունենք չեզոք մնալու համար։ Ընդգծվեց, որ անկախ նրանից՝ ռուս ենք, ուկրաինացի, թե այլ երկրի քաղաքացի, ռազմական բախումների ժամանակ մենք որևէ մեկի կողմը դիրք չենք բռնում»։

Երկու Եհովայի վկա, որոնք ռմբակոծության ժամանակ եղել են տան մեջ, փրկվել են (Գոռլովկա, Դոնեցկի շրջան)։

Մինչ օրս Ուկրաինայի մասնաճյուղը 14 օգնության կոմիտե է կազմել պատերազմից տուժածներին հոգ տանելու համար։ Այս կոմիտեները ավելի քան 149 տոննա սննդամթերք և 21 տոննա հագուստ են տրամադրել իրենց հավատակիցներին և այդ տեղանքում ապրող ոչ Վկաներին։ Նրանք օթևան են տվել մոտ 7 600 փախստականների, վերանորոգել և վերակառուցել են մի շարք տներ և Թագավորության սրահներ (երկրպագության վայրեր)։ Օրինակ՝ Մարիուպոլ քաղաքում ռմբակոծությունից մոտ երկու օր հետո օգնության կոմիտեներից մեկը հոգ տարավ, որ վերանորոգվի մոտ 34 բնակարան։ Աշխատանքներին մասնակցեց 160 կամավոր։

Թագավորության սրահին (նկարում պատկերված չէ) կից ավտոկայանատեղը՝ ռմբակոծված

Ավելի ուշ պարոն Բերկին նշեց, թե Ուկրաինայի մասնաճյուղը ինչպես է վերահսկել, որ օգնության կոմիտեները ֆիզիկական ու նյութական օգնություն տրամադրելուց ավելին անեն։ Նա ասաց. «Այս հատուկ հանդիպումից բացի, շրջագայող ծառայողները շարունակում են այցելել պատերազմական գոտում գտնվող Եհովայի վկաների 136 համայնքներ։ Ինչպես Եհովայի վկաների բոլոր ժողովներում, այնպես էլ այստեղ տեղի երեցները նպատակաուղղված ջանքեր են գործադրում, որ մխիթարեն և հոգևորապես քաջալերեն իրենց հոգածության տակ գտնվող հավատակիցներին»։

Մեդիա Կոնտակտ(ներ):

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Բելառուս: Պավել Յադլովսկի, հեռ. +375 17 292 93 78

Ռուսաստան: Յարոսլավ Սիվուլսկի, հեռ. +7 812 702 2691

Ուկրաինա: Գուստավ Բերկի, հեռ. +38 032 240 9323