Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆԻՍԻ 7, 2017
ՇՐԻ ԼԱՆԿԱ

Ջրհեղեղներն ու սողանքները ավերածությունների պատճառ են դարձել Շրի Լանկայում

Մայիսի 26-ին սկսված անձրևների հետևանքով Շրի Լանկայի հարավային և արևմտյան շրջաններում ջրհեղեղներ ու սողանքներ են եղել, որոնք ավերածությունների պատճառ են դարձել։ Եհովայի վկաները օգնություն են ցուցաբերում իրենց հավատակիցներին, ինչպես նաև այլ տուժածների։ Ըստ տեղեկությունների՝ զոհվել է ավելի քան 200 հոգի, և 77 000-ից ավելի մարդ տարհանվել է։

Եհովայի վկաների՝ Շրի Լանկայում գտնվող մասնաճյուղը կազմավորել է աղետից տուժածներին օգնելու երկու կոմիտե՝ հոգալու համար ջրհեղեղից տուժած ավելի քան 100 Վկաների կարիքները։ Այլ բաների թվում՝ տարհանվածներին տրամադրվել է սնունդ և կացարան։ Տեղեկությունների համաձայն՝ զոհերի թվում Վկաներ չկան։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը Նյու Յորքում գտնվող գլխավոր վարչությունից աջակցում է աղետից տուժածներին օգնելու նպատակով իրականացվող աշխատանքներին՝ օգտագործելով համաշխարհային գործի համար նվիրաբերված ֆինանսական միջոցները։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Շրի Լանկա։ Նիդհու Դեյվիդ, +94-11-2930-444