Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 2016
ՆՈՐ ԿԱԼԵԴՈՆԻԱ

Ջրհեղեղ և սողանքներ՝ Նոր Կալեդոնիայում

Ջրհեղեղ և սողանքներ՝ Նոր Կալեդոնիայում

Նոյեմբերի 21-ին սկսված աննախադեպ հորդառատ անձրևները հեղեղեցին Նոր Կալեդոնիայի արևելյան ափը։ 12 ժամվա ընթացքում ավելի քան 400 միլիմետր (15 դյույմ) տեղումներ գրանցվեցին։ Անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի և սողանքների հետևանքով հինգ մարդ զոհվեց, երեքը անհետ կորավ, և վեցը՝ վնասվածքներ ստացավ։

Հինգ զոհերից երկուսը Եհովայի վկաներ էին։ Նրանց երկու չափահաս երեխաները անհայտ կորածների թվում են։

Աղետի հաջորդ օրը Եհովայի վկաների՝ Նոր Կալեդոնիայի մասնաճյուղի երկու ներկայացուցիչ ժամանեցին աղետի գոտի՝ տուժածներին հոգևորապես օգնելու, նաև հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով։ Տեղի ավելի քան 40 Վկաներ ցանկություն հայտնեցին կարգի բերելու հավատակիցների հեղեղված տները։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը Նյու Յորքում գտնվող գլխավոր վարչությունից կոորդինացնում է տուժածներին օգնություն ցույց տալու աշխատանքները՝ օգտագործելով համաշխարհային գործին նվիրաբերված ֆինանսական միջոցները։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Նոր Կալեդոնիա: Ժան Պիեր Ֆրանսին, +687-43-75-00