Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՕԳՈՍՏՈՍ 4, 2017
ՆԻԳԵՐԻԱ

Հորդառատ անձրևներ՝ Նիգերիայում

2017 թ. հուլիսի 6–12-ը Նիգերիայի հարավ-արևմուտքում տեղացած հորդառատ անձրևների պատճառով Լագոս, Նիգեր և Օյո նահանգներում ջրհեղեղներ են առաջացել։ Ըստ տեղեկությունների՝ զոհվել է 18 մարդ։

Եհովայի վկաների՝ Նիգերիայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ այդ աղետի հետևանքով ոչ մի Եհովայի վկա չի զոհվել և վնասվածք չի ստացել։ Սակայն նրանցից չորսը լքել են իրենց բնակավայրը։ Բացի այդ, երկու Վկաների տներ վնասվել են, և մի Վկայի տուն էլ ավերվել է։ Նիգերիայի Վկաները օգնություն են ցուցաբերում իրենց հավատակիցներին, ինչպես նաև ոչ Վկա հարևաններին, որոնցից ոմանք լքել են իրենց բնակավայրը կամ կորցրել են իրենց տները։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Նիգերիա: Փոլ Էնդրյու, +234-7080-662-020