Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՕԳՈՍՏՈՍԻ 5, 2016
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Եհովայի վկաները ավարտին են հասցնում Բրուքլինում գտնվող իրենց գլխավոր վարչության շենքերի վաճառքի գործարքը

Եհովայի վկաները ավարտին են հասցնում Բրուքլինում գտնվող իրենց գլխավոր վարչության շենքերի վաճառքի գործարքը

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2016 թ. օգոստոսի 3-ին Եհովայի վկաները պաշտոնապես ավարտին հասցրին Կոլումբիա Հայթս, 25/30 (Բրուքլին, Նյու Յորք) հասցեում գտնվող իրենց նախկին գլխավոր վարչության շենքի վաճառքի գործարքը։ Շենքերը վաճառելով «Kushner Companies» և «LIVWRK» բաժնետերերին՝ Վկաները ևս մեկ նշանակալից քայլ արեցին, որպեսզի իրենց գլխավոր վարչությունը տեղափոխեն Ուորվիքում (Նյու Յորք) գտնվող նոր՝ հատուկ դրա համար կառուցված համալիր։

Մոտ 68 154 քմ մակերեսով սեփականությունը զբաղեցնում է գրեթե երկու թաղամաս և գտնվում է պատմական երեք թաղամասերի՝ Բրուքլին Հայթսի, Ֆուլթոն Ֆերիի և Դամբոյի միջև։ Վաճառքի են հանված նաև երեք շինություններ որոնք կապված են Կոլումբիա Հայթս, 25/30 հասցեում գտնվող շենքի հետ։ Դրանք գտնվում են Կոլումբիա Հայթս, 50, Կոլումբիա Հայթս, 58 և Ֆուրման Սթրիթ, 55 հասցեներում։ Այդ բոլոր շենքերը կառուցվել են դեռևս մոտակայքում գտնվող Բրուքլինի կամրջի կառուցվելուց առաջ։

Կոլումբիա Հայթս, 50 և Կոլումբիա Հայթս, 58

Ֆուրման Սթրիթ, 55

Կոլումբիա Հայթս, 25/30 հասցեում գտնվող սեփականությունը նախկինում պատկանել է «E.R. Squibb & Sons» դեղագործական ընկերությանը, որն այժմ ընդգրկված է «Bristol-Myers Squibb» ընկերության կազմում։ Կոլումբիա Հայթս, 30 հասցեում գտնվող շենքի տանիքի վրայի վահանակը, որը ցույց է տալիս ժամանակն ու օդի ջերմաստիճանը, տասնամյակներ շարունակ Բրուքլինի համայնապատկերի մաս է կազմել, իսկ երբ 1969 թ.-ին Վկաները գնեցին այդ շենքերը, «Squibb» վահանակը փոխարինվեց «Watchtower» վահանակով։ Եհովայի վկաների խոսնակ Ռիչարդ Դիվայնը բացատրում է, թե սկզբում ինչ նպատակով էին գնվել այդ շենքերը. «Մենք ավելի մեծ տարածքի կարիք ունեինք, որպեսզի կարողանայինք իրականացնել մեր՝ գնալով ընդլայնվող գործունեությունը, նաև ուզում էինք, որ մեր գրասենյակները մի տեղում լինեին, քանի որ այդ ժամանակ դրանք գտնվում էին Բրուքլինի մի քանի շենքերում»։

Գլխավոր վարչությունում Եհովայի վկաների խոսնակ Դեյվիդ Սիմոնյանը նշում է. «Կոլումբիա Հայթս, 25/30-ը միշտ կլինի մեր ժառանգության, ինչպես նաև Բրուքլինի հարուստ պատմության մի մասը»։

Մեդիա կոնտակտ։

Դեյվիդ Սիմոնյան, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. 1-718-560-5000