Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 2014
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Միջազգային համաժողովներ։ «ՄեթԼայֆ» մարզադաշտում անցկացված հիշարժան համաժողովը

Միջազգային համաժողովներ։ «ՄեթԼայֆ» մարզադաշտում անցկացված հիշարժան համաժողովը

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2014 թ. հունիսի 20–22-ին և 27–29-ին Նյու Ջերսի նահանգում՝ Իսթ Ռադերֆորդի «ՄեթԼայֆ» մարզադաշտում, Եհովայի վկաները անցկացրին «Շարունակե՛ք նախ փնտրել Աստծու Թագավորությունը» խորագրով միջազգային երկու համաժողովներ համապատասխանաբար անգլերեն և իսպաներեն լեզուներով։

Այս համաժողովներին նոր բարձրագույն թիվ գրանցվեց՝ ներկաների թիվը անցավ 118 000-ից։ Սրանք ԱՄՆ-ի արևելյան ափերին վերջին տասնամյակներում անցկացված Եհովայի վկաների ամենամեծ հավաքույթներն էին։ Ուրիշ քաղաքներում ավելի քան 407 000 հոգի տեսակապի միջոցով դիտեց ծրագրի որոշ բաժիններ։ Ընդհանուր հաշվով ունկնդիրների թիվը կազմեց ավելի քան 525 500։

Համաժողովի ծրագրում կային ցուցադրումներ և տեսանյութեր, որոնց միջոցով ցույց էր տրվում Աստվածաշնչի սկզբունքների գործնական կիրառությունը։ Համաժողովի բոլոր օրերին՝ ծրագրի վերջում, ելույթ ներկայացրեցին Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներ Դեյվիդ Սփլեյնը (հունիսի 20–22) և Ջեֆրի Ջեքսոնը (հունիսի 27–29)։

Յուրաքանչյուր համաժողովին եղավ նաև մկրտություն։ «ՄեթԼայֆ» մարզադաշտում մկրտվեց 1 255 հոգի, իսկ մյուս վայրերում, որտեղ տեսակապի միջոցով հեռարձակվում էր ծրագիրը՝ 2 930 հոգի։ Ընդհանուր հաշվով մկրտվեց 4 185 հոգի։

Համաժողովների ներկաների մեջ կային պատվիրակներ Ավստրալիայից, Արգենտինայից, Բելիզից, Գերմանիայից, Գվատեմալայից, Իսպանիայից, Իտալիայից, Կոստա Ռիկայից, Հոնդուրասից, Հունաստանից, Մալայզիայից, Մեծ Բրիտանիայից, Մեքսիկայից, Նիկարագուայից, Չիլիից, Պանամայից, Պերուից, Սալվադորից և Վենեսուելայից։

Ջ. Ռ. Բրաունը՝ Եհովայի վկաների խոսնակը, ասում է. «Այս համաժողովը շատերիս հիշեցրեց 1958 թ.-ին Նյու Յորքում՝ «Յանկի» և «Պոլո Գրաունդզ» մարզադաշտերում անցկացված պատմական համաժողովները, որոնց ներկա էին ավելի քան 253 000 հոգի։ Այս տարի «ՄեթԼայֆ»-ում անցկացված այս երկու համաժողովները, ինչ խոսք, հիշարժան են Եհովայի վկաների համար»։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000