Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 2015
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Եհովայի վկաների նոր գլխավոր վարչության շենքի շինարարության բուռն ընթացքն ավարտվում է

Եհովայի վկաների նոր գլխավոր վարչության շենքի շինարարության բուռն ընթացքն ավարտվում է

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2015 թ. օգոստոսից մինչև հոկտեմբեր ամիսներին Ուորվիքում (Նյու Յորք) Եհովայի վկաների նոր գլխավոր վարչության շենքերի շինարարությունը հասել էր իր գագաթնակետին։ Այդ շինարարական ծրագրին ամեն օր աջակցում էր 3 800 կամավոր։

Երբ շինարարությունը բուռն ընթացքի մեջ էր, ամեն օր 3 800 կամավորների մոտ 40 ավտոբուսներով բերում էին շինտարածք, ապա տուն տանում

Կամավորներին ճաշ տրամադրելու համար օգտագործվում է ժամանակավոր ութ ճաշարան

2013 թ. հուլիսից սկսած, երբ զարկ տրվեց շինարարությանը՝ բոլոր նահանգներից, այդ թվում Ալյասկայից ու Հավայիից ավելի քան 18 000 Վկաներ են եկել մասնակցելու ծրագրին։ Ամեն շաբաթ և կիրակի մոտ 400–500 աշխատողներ են գալիս։ Սակայն շինարարության ամենաբուռն շրջանում նրանց թիվն անցավ 700-ը։ Կամավորների մեծ մասն աշխատում է մեկ շաբաթից մինչև չորս շաբաթ։

Ռիչարդ Դիվայնը՝ Ուորվիքի շինարարական նախագծի կոմիտեի նախագահողը, ասում է. «Քանի որ ամեն օր հազարավոր մարդիկ են աշխատում շինտարածքում, այնտեղ հեշտությամբ կարող են շատ մարդիկ խմբվել։ Որպեսզի ամեն ինչ կազմակերպված ու արդյունավետ կերպով անցնի, մենք ցերեկվա հերթափոխի աշխատողներից մոտ 400 հոգու նշանակեցինք աշխատելու ժամը 15։00-ից մինչև առավոտյան 02։00-ը»։ Այս երկրորդ հերթափոխը այդ գրաֆիկով աշխատեց մայիսից մինչև սեպտեմբեր։

Վկաների նոր գլխավոր վարչության համալիրի գլխավոր մուտքի նկարը՝ արևամուտին

Շինարարական նախագծի կոմիտեն տեղեկացնում է, որ չորս բնակելի շենքերից երկուսի շինարարությունը ավարտին կհասցվի մինչև 2016 թ. հունվարը, ինչպես և նախապես ծրագրված էր։ Սակայն, ինչպես նշեց Ռիչարդ Դիվայնը, «շինարարությունը կավարտվի ծրագրած ժամկետից չորս ամիս շուտ, և այս ամենը շնորհիվ այն բանի, որ ահռելի ջանքեր են ներդրվել աշխատանքները կոորդինացնելու համար»։ Իսկ մյուս բնակելի շենքերը, գրասենյակները, տեխսպասարկման շենքերը ծրագրված է ավարտին հասցնել մինչև 2016 թ. սեպտեմբերի 1-ը։

Նոր գլխավոր վարչության տարածքը՝ վերևից

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000