Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՅԻՍԻ 20, 2015
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Եհովայի վկաների՝ «Ընդօրինակե՛ք Հիսուսին» առաջին տարածաշրջանային համաժողովները կանցկացվեն ԱՄՆ-ի 11 քաղաքներում

Եհովայի վկաների՝ «Ընդօրինակե՛ք Հիսուսին» առաջին տարածաշրջանային համաժողովները կանցկացվեն ԱՄՆ-ի 11 քաղաքներում

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2015 թ. մայիսի 22-ին՝ ուրբաթ օրը, Միացյալ Նահանգներում կսկսվեն «Ընդօրինակե՛ք Հիսուսին» առաջին տարածաշրջանային համաժողովները։ Շաբաթվա վերջում անցկացվող այս միջոցառումը, որի մուտքն անվճար է, տեղի կունենա Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթիում՝ Սթենլի թատրոնի շենքում (հոդվածի նկարը), ինչպես նաև 10 այլ տեղերում։ Ակնկալվում է, որ յուրաքանչյուր օր բոլոր 11 համաժողովներին ներկա եղողների ընդհանուր թիվը կգերազանցի 41 000-ը։

Եհովայի վկաների գլխավոր վարչության (Բրուքլին, Նյու Յորք) ներկայացուցիչ Ջեյմս Բրաունը նշում է. «Ջերմ ընդունելություն է սպասում նրանց, ովքեր կընդունեն մեր հրավերը։ Մենք համոզված ենք, որ բոլորը մեծ բավականություն կստանան՝ ներկա գտնվելով «Ընդօրինակե՛ք Հիսուսին» տարածաշրջանային համաժողովին։ Երեք օրերի ընթացքում ներկաները կունկնդրեն անչափ հետաքրքրական մի ծրագիր, որի նպատակն է օգնել բոլոր տարիքի մարդկանց ուշադրություն դարձնելու Հիսուսի անանց ուսմունքներին»։

«Ընդօրինակե՛ք Հիսուսին» տարածաշրջանային համաժողովը կանցկացվի 92 երկրներում՝ մոտ 5000 անգամ։ Համաժողովները կսկսվեն ամռանը և կավարտվեն 2016 թ. հունվարին։ Ծրագիրը, որ պատրաստվել է Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի կողմից, մասամբ կամ ամբողջությամբ կներկայացվի 347 լեզուներով, այդ թվում 55 ժեստերի լեզուներով։

Մեդիա կոնտակտ(ներ)

Միջազգային: Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000