Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2013
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Եհովայի վկաները վաճառել են նախկին Բոսերթ հյուրանոցը

Եհովայի վկաները վաճառել են նախկին Բոսերթ հյուրանոցը

ԲՐՈՒՔԼԻՆ, Նյու Յորք։ Եհովայի վկաները վաճառել են նախկին Բոսերթ հյուրանոցը, որը գտնվում է Նյու Յորք քաղաքի պատմական Բրուքլին Հայթս թաղամասի Մոնտեքյու 98 հասցեում։ Նոր սեփականատերերն են Դեյվիդ Բիսթիսերը Քլիփեր Էքուիթի ՍՊԸ-ից և Չեթրիթ Գրուպը։ Հյուրանոցը կառուցվել է 1909-ին։ Հենց նույն տարի էլ Եհովայի վկաների գլխավոր վարչությունը տեղափոխվել է Բրուքլին Հայթս։

Վկաները սկսեցին շինությունը շահագործել 1983-ից, իսկ 1988-ին գնեցին այն։ Նրանք անմիջապես սկսեցին վերանորոգել ողջ շենքը՝ հետևելով Պատմական միջավայրի պահպանության հանձնախմբի կողմից սահմանված ստանդարտներին, և շենքին իր դարասկզբի հմայքն ու վայելչությունը վերադարձնելու համար ստացան մրցանակ։

Վերջերս Եհովայի վկաները միավորեցին Բրուքլինում գործող որոշ բաժինների աշխատանքները։ Արդյունքում՝ կրճատվեց աշխատակիցների քանակը, և Բրուքլինում բնակելի տարածքի կարիքը նվազեց, ինչն էլ հանգեցրեց շենքի վաճառքին։

Եհովայի վկաների մամլո խոսնակ Դեյվիդ Սիմոնյանը հետևյալն ասաց. «Առնվազն 25 տարի մենք հաճույքով հոգ ենք տարել Բոսերթի շենքի մասին։ Այն շատ գեղեցիկ շինություն է, և մենք գնահատում ենք նրա տեղը մեր պատմության մեջ»։

Մեդիա կոնտակտ։

Դեյվիդ Սիմոնյան, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000