Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒԼԻՍԻ 10, 2013
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Եհովայի վկաները ստորագրեցին Բրուքլինի համալիր շինությունների վաճառքի մասին պայմանագիր

Եհովայի վկաները ստորագրեցին Բրուքլինի համալիր շինությունների վաճառքի մասին պայմանագիր

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2013 թ. հուլիսի 5-ին Եհովայի վկաները ստորագրեցին պայմանագիր Բրուքլինում գտնվող հինգ շինություններից բաղկացած համալիրը, որը ծառայում էր որպես տպարան, ինչպես նաև 30 հարկանի բնակելի շենքը RFR-ին և Kushner Companies-ին վաճառելու վերաբերյալ։ Վկաները կսկսեն ազատել շինությունները այս տարվա օգոստոսից։ Իսկ 2017-ին կազատվի նաև բնակելի շենքը։

«Շատերը, ովքեր ամեն օր գալիս են Նյու Յորք աշխատելու կամ պարզապես գալիս են շրջելու քաղաքում, երբ անցնում են Բրուքլինի կամրջով, տեսնում են այս շինություններին փակցված Read God’s Word the Holy Bible Daily (Կարդա Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, ամեն օր) և Read The Watchtower and Awake! (Կարդա «Դիտարան» և «Արթնացե՛ք») գրությունները,— նշում է Դեյվիդ Սիմոնյանը, Եհովայի վկաների մամլո խոսնակը։— Տարիներ շարունակ այս շենքերում իրականացվող աշխատանքը կերտել է մեր կազմակերպության պատմության զգալի բաժինը և վկայել է մեր ներկայության մասին»։ 77 տարի Վկաները հինգ շինություններից բաղկացած այս համալիրում տպագրել են Աստվածաշունչ և Աստվածաշնչի կրթական գրականություն տարբեր լեզուներով։ Առաջին շինությունը շահագործվել է 1927-ից։ Իսկ սկսած 1937-ից հարակից շինություններն են ավելացվել։ Իսկ 30 հարկանի բնակելի շինությունում ապրում էին տպարանում աշխատող հազարավոր մարդիկ, ովքեր կարող էին հասնել աշխատավայր՝ առանց փողոց դուրս գալու։

Այս շինությունների վաճառքը մտնում է Վկաների գլխավոր վարչությունը նահանգի ավելի հյուսիսային մաս տեղափոխելու ծրագրի մեջ։ 2004-ին մեկնարկեց տեղափոխության ծրագիրը և տպագրատան, կազմատան և առաքման հետ կապված բոլոր մեխանիզմները և սարքավորումները տեղափոխվեցին Ուոլքիլ, Նյու Յորք։ Ներկայում Եհովայի վկաները ծրագրում են իրենց գլխավոր վարչությունը տեղափոխել Ուորվիք, որի շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել այս տարեվերջին։

Պարոն Սիմոնյանն ավելացնում է. «Մենք թանկ ենք գնահատում Բրուքլինում անցկացրած մեր տարիների պատմությունը։ Այս շինությունները ծառայել են մեզ որպես տպարան հրատարակելու համար աստվածաշնչյան գրականություն, որն օգնում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց։ Մենք սպասում ենք այն օրվան, երբ Ուորվիքում կկառուցենք ու կշահագործենք նոր շինություններ Աստվածաշնչի համաշխարհային կրթական գործը առաջ տանելու համար»։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000