Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 2016
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Վկաները վաճառում են Կոլումբիա Հայթս, 97 հասցեում գտնվող շենքը

Վկաները վաճառում են Կոլումբիա Հայթս, 97 հասցեում գտնվող շենքը

Երկար տարիներ «Մարգարետ» պերճաշուք հյուրանոցը Բրուքլինի ամենաբարձր շենքն է եղել

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2016 թ. հոկտեմբերի 26-ին՝ չորեքշաբթի, Եհովայի վկաները հայտարարեցին, որ վաճառքի են հանել Կոլումբիա Հայթս, 97 (Բրուքլին, Նյու Յորք) հասցեում գտնվող իրենց շենքը։ 11 հարկանի բնակելի շենքը, որից հիանալի տեսարան է բացվում դեպի Իսթ Ռիվեր և Մանհեթեն, գտնվում է գեղատեսիլ և պատմական Բրուքլին Հայթս թաղամասի հյուսիսում։

Ճարտարապետը հավատարիմ է մնացել Կոլումբիա Հայթս, 97 հասցեում գտնվող շենքի նախագծին՝ պահպանելով բրոնզափառ պղնձից պատրաստված տարրերը, թրծակավե ճակատային հատվածները և անկյունային էրկերները։

Նախկինում այդտեղ եղել է «Մարգարետ» հյուրանոցը, որը 1980 թ.-ին հրդեհվել է։ Նոր շինության նախագծումը հանձնարարվել էր ճարտարապետ Ստենտոն Էկստատին։ Աշխատանքներն իրականացնելիս նա ցանկացել է հավատարիմ մնալ նախկին հյուրանոցի նախագծին՝ պահպանելով բրոնզափառ պղնձից պատրաստված տարրերը, թրծակավե ճակատային հատվածները և անկյունային էրկերները։ 1986 թ.-ին, մինչ ընթանում էին շինարարական աշխատանքները, այդ շինությունը գնեցին Վկաները, և այն գլխավոր վարչությունում ծառայողների համար կացարան դարձավ։ Եհովայի վկաների գլխավոր վարչության խոսնակ Դեյվիդ Սիմոնյանը նշում է. «Վերջին 30 տարիներին Կոլումբիա Հայթս, 97-ը տուն է եղել հարյուրավոր կամավորների համար։ Գրավիչ մթնոլորտի և հիանալի տեղանքի շնորհիվ այդ շենքը դարձել է բնակվելու համար հաճելի վայր»։

Շենքը զբաղեցնում է 8 232 քառակուսի մետր (88 610 քառակուսի ֆուտ) տարածք, ունի տերրաս տանիքի վրա, նաև 97 բնակելի սենյակներ, որոնցից մի քանիսն ունեն առանձին բացօթյա տերրասներ։ Բացի այդ, շենքն ունի ստորգետնյա ավտոկայանատեղի՝ նախատեսված 30 մեքենաների համար։ Ավտոկայանատեղին առանձին մուտք ունի Օրանժ սթրիթի կողմից։

Պրն Սիմոնյանը ասում է. «Մեր անձնակազմը և գրասենյակները տեղափոխվում են Ուորվիքում գտնվող նոր գլխավոր վարչություն, որը գործում է 2016 թ. սեպտեմբերի 1-ից։ Կոլումբիա Հայթս, 97-ի վաճառքը տեղափոխման գործընթացի համար արվող վերջին քայլն է»։

Մեդիա կոնտակտներ։

Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, 1-718-560-5000