Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 2017
ՄԵՔՍԻԿԱ

«Մաքս» ծովամրրիկը մոլեգնում է Մեքսիկայի հարավում

«Մաքս» ծովամրրիկը մոլեգնում է Մեքսիկայի հարավում

2017 թ. սեպտեմբերի 14-ին «Մաքս» ծովամրրիկը հարվածեց Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերին։ Դրա ուժը ի վերջո նվազեց մինչև արևադարձային փոթորկի մակարդակ։ Ծովամրրիկը ուղեկցվում էր ուժգին քամիներով և անձրևներով, որոնք ավերիչ հեղեղների պատճառ դարձան։

«Մաքս» ծովամրրիկի պատճառած վնասի չափը դեռ ճշտվում է։ Ցավոք, մեր եղբայրներից մեկը զոհվեց այդ աղետի ժամանակ, երբ փորձում էր օգնել իր հարևանին։ Մեքսիկայի մասնաճյուղը կոորդինացնում է օգնություն ցույց տալու աշխատանքները և համագործակցում է տեղի ժողովների հետ, որպեսզի աջակցի ծովամրրիկից տուժածներին։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Մեքսիկա: Գամալիել Կամարիյո, +52-555-133-3048