Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 2017
ՄԵՔՍԻԿԱ

Երկրաշարժ՝ Մեքսիկայում

Երկրաշարժ՝ Մեքսիկայում

Սեպտեմբերի 7-ին՝ հինգշաբթի երեկոյան, 8,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Մեքսիկայի հարավում՝ Խաղաղ օվկիանոսի ափին։ Վերջին մեկ դարում սա Մեքսիկայում տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժն է, որի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Ցավոք, զոհվածների թվում են նաև մեր հավատակիցները՝ մեկ եղբայր և երկու քույր։

Բացի այդ, նախնական տվյալներով՝ մեր եղբայրներից շատերի տները և մի քանի Թագավորության սրահներ վնասվել կամ ավերվել են։ Վնասվել է նաև երկու համաժողովների սրահ Չիապաս նահանգում։ Վնասների չափը դեռ ճշտվում է։

Մենք շարունակ աղոթում ենք մեր եղբայրների և քույրերի համար՝ վստահ լինելով, որ Եհովան կմխիթարի ու կզորացնի նրանց (2 Թեսաղոնիկեցիներ 2:16, 17

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Մեքսիկա: Գամալիել Կամարիյո, +52-555-133-3048