Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒԼԻՍԻ 3, 2014
ՄԵՔՍԻԿԱ

Մեքսիկայում Վկաները մասնակցեցին գրքի և ամսագրի էքսպո 2014-ին

Մեքսիկայում Վկաները մասնակցեցին գրքի և ամսագրի էքսպո 2014-ին

ՄԵԽԻԿՈ։ Եհովայի վկաները այն 150 հրատարակչական կազմակերպությունների թվում էին, ովքեր մասնակցում էին առաջին անգամ կայացող գրքի տոնավաճառ-էքսպոյին, որը կազմակերպել էր Մեքսիկայի հրատարակչական ազգային պալատը (CANIEM)։ Էքսպոն տեղի ունեցավ Մեխիկոյի համաշխարհային առևտրի կենտրոնում 2014 թ. ապրիլի 25-ից մայիսի 4-ը CANIEM-ի 50-ամյակի առիթով։ Այցելուների թիվը հասավ 20 000-ի։

Վկաները ցուցադրեցին իրենց տպագրած բազմազան հրատարակությունները՝ գրքերն ու ամսագրերը, ինչպես նաև թողարկած տեսանյութերը, որոնք հիմնված են Աստվածաշնչի վրա։ Նրանք նաև ներկայացրին իրենց պաշտոնական կայքը՝ www.jw.org, որտեղ այդ բոլոր հրատարակությունները առկա են բեռնելու համար ավելի քան 650 լեզուներով։ Այցելուները վերցրին 1 600 հրատարակություններ, իսկ ոմանք ցանկություն հայտնեցին, որ Վկաները այցելեն իրենց։ Այստեղ էլ Եհովայի վկաները թե՛ իրենց գրականությունը, թե՛ Աստվածաշնչի ուսումնասիրությունը առաջարկում էին անվճար։

Գամալիել Կամարիյոն՝ Մեխիկոյում Եհովայի վկաների խոսնակը, ասում է. «Ուրախալի է, որ այդքան շատ մարդիկ մոտեցան մեր տաղավարին և հետաքրքրություն ցույց տվեցին Աստվածաշնչի ու մեր վեբ կայքի հանդեպ։ Մարդկանց ըստ իրենց ցանկության գործնական խորհուրդներ պարունակող այս հրատարակությունները անվճար տրամադրելը մենք համարում ենք հանրային ծառայություն։ Էքսպոյին մասնակցելը մեզ համար մեծ հաջողություն էր»։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Մեխիկո։ Գամալիել Կամարիյո, հեռ. +52 555 133 3048