Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՅԻՍԻ 22, 2015
ՄԵՔՍԻԿԱ

Եհովայի վկաները մասնակցում են գրքի խոշորագույն ցուցահանդես-տոնավաճառի

Եհովայի վկաները մասնակցում են գրքի խոշորագույն ցուցահանդես-տոնավաճառի

ՄԵԽԻԿՈ։ Եհովայի վկաները հրավիրվել էին մասնակցելու Գվադալախարայի գրքի միջազգային ցուցահանդեսին, որը իսպանախոս երկրների ամենամեծ ցուցահանդեսն էր, իսկ աշխարհում երկրորդը իր մեծությամբ (առաջինը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի ցուցահանդես-տոնավաճառն էր)։ Ցուցահանդեսը տեղի ունեցավ 2014 թ. նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 7-ը, որին այցելեց ավելի քան 760 000 հոգի։

Տարածվեց «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» երկհատորանոց գրքի ավելի քան 4 000 օրինակ

Միջոցառմանը մասնակցում էին 44 երկրներից մոտ 1 900 հրատարակչություններ։ Այս մշակութային իրադարձության ժամանակ Եհովայի վկաները իրենց տաղավարում ներկայացրին Աստվածաշունչը և դրա վրա հիմնված հրատարակություններ, այդ թվում գրքեր ընտանիքների, պատանիների և երեխաների համար։

Մեքսիկայում Եհովայի վկաների ներկայացուցիչ Գամալիել Կամարիոն ասում է. «Ընդամենը չորս օրում ունեցել ենք ավելի քան 10 000 այցելու և անվճար բաժանել ենք ավելի քան 29 000 հրատարակություններ։ Սակայն մենք նպատակ ունենք ոչ միայն ամսագրեր և գրքեր բաժանել, այլև մարդկանց ուշադրությունը հրավիրել աստվածաշնչյան անգին խորհուրդների վրա, որոնք ամեն օր օգուտ են բերում միլիոնավոր մարդկանց»։

Մեդիա կոնտակտ(ներ)

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Մեխիկո։ Գամալիել Կամարիո, հեռ. +52 555 133 3048