Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 2015
ՄԵՔՍԻԿԱ

Աստվածաշնչյան կրթական ծրագիր Մեքսիկայի բանտերում. Վկաները պարգևատրվում են

Աստվածաշնչյան կրթական ծրագիր Մեքսիկայի բանտերում. Վկաները պարգևատրվում են

ՄԵԽԻԿՈ։ Ներքին Կալիֆորնիա (Մեքսիկա) նահանգի պաշտոնյաները Եհովայի վկաներին շնորհակալագիր տվեցին քրեակատարողական հիմնարկներում աստվածաշնչյան կրթական ծրագիր իրականացնելու համար։ Շնորհակալագիրը ստորագրեցին նահանգի՝ հանրային անվտանգության գծով քարտուղար Դանիել դե լա Ռոզա Անայան և նահանգի քրեակատարողական համակարգի քարտուղար Հեսուս Հեկտոր Գրիհալվա Տապիան։

Շնորհակալագրում ասվում է. «Նահանգի իշխանությունները հանրային անվտանգության գծով քարտուղարի միջոցով շնորհակալություն են հայտնում Եհովայի վկաներին իրենց անգնահատելի աջակցության, անձնվեր աշխատանքի և Ներքին Կալիֆորնիայի համայնքի հանդեպ նվիրվածության համար, ինչը նպաստում է կալանավորների կյանքի որակի բարելավմանը և հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանը»։

Մեխիկալիի Սոցիալական վերականգնողական կենտրոնի տնօրեն Հեսուս Մանուել Լոպեզ Մորենո

Եհովայի վկաները կանոնավորաբար այցելում են Ներքին Կալիֆորնիայի մի քանի կալանավայրեր, այդ թվում Մեխիկալիում գտնվող կալանավայրը։ Այնտեղ նրանք սկսել են այցելել 1991-ից՝ այն ժամանակից ի վեր, երբ կալանավորներից մեկը խնդրեց, որ իրեն այցելեն։ Վկաների հետ զրույցում Մեխիկալիի Սոցիալական վերականգնողական կենտրոնի տնօրեն Հեսուս Մանուել Լոպեզ Մորենոն նշեց. «Ձեր այցելությունը և նրանց [բանտարկյալների] հանդեպ հոգատարությունը օգնում է մեզ, որ ուժ տանք նրանց՝ ասելու. «Մենք մարդ ենք։ Մենք արժեք ունենք, քանի որ երբ ժամանակը գա, կրկին այդ հասարակության մաս ենք կազմելու և պիտանի ենք լինելու նրան»։ ....Ես անչափ շնորհակալ եմ ձեզ ձեր աջակցության համար»։

Գամալիել Կամարիլլոն՝ Մեքսիկայում Եհովայի վկաների խոսնակը, ասում է. «Եհովայի վկաների առաջնային գործը բոլոր մարդկանց, այդ թվում կալանավորներին օգնելն է, որ հասկանան այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը։ Ինչպես տեղեկացնում է Մեխիկալիի ժողովներից մեկը, առնվազն ութ անհատներ այդ քաղաքի քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրելու ընթացքում մկրտվել ու դարձել են Եհովայի վկա։ Մենք կարծում ենք, որ բոլոր մարդկանց՝ անկախ նրանց կարգավիճակից, պետք է հնարավորություն տրվի օգուտներ քաղելու աստվածաշնչյան կրթությունից»։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Մեքսիկա։ Գամալիել Կամարիլլո, հեռ. +52 555 133 3048