Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 2013
ՄԵՔՍԻԿԱ

Ավերիչ փոթորիկներ Մեքսիկայում

Ավերիչ փոթորիկներ Մեքսիկայում

2013 թ. սեպտեմբերի առաջին կեսին արևադարձային փոթորիկներ Ինգրիդը և Մանուելը հեղեղեցին Մեքսիկան։ Հորդառատ անձրևները ջրհեղեղների և սողանքների պատճառ դարձան։ Վնասվեցին բազմաթիվ տներ ու ցանքատարածքներ։ Առնվազն 80 մարդ զոհվեց։ Այս աղետի ժամանակ մի Եհովայի վկա մարմնական վնասվածքներ ստացավ։ Ավելի քան 300 Վկաներ, ովքեր մասնակցում էին Չիլպանսինգոյում (Գեռերո նահանգ) անցկացվող մարզային համաժողովին, ճանապարհների փակվելու պատճառով հայտնվեցին ծանր վիճակում։ Նրանց տեղավորեցին Եհովայի վկաների համաժողովների սրահում և տեղի Վկաների տներում։ Մեքսիկայի Եհովայի վկաների մասնաճյուղի ներկայացուցիչները և շրջագայող վերակացուները, համագործակցելով Վկա երեցներից կազմված օգնության կոմիտեների հետ, շարունակում են հոգ տանել փոթորիկներից տուժածների առաջնային կարիքների մասին։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Մեքսիկա։ Մարկո Բառերա, հեռ. +52 555 858 0116