Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 2014
ՃԱՊՈՆԻԱ

Վկաները օգնություն են ցույց տալիս սողանքից տուժածներին

Վկաները օգնություն են ցույց տալիս սողանքից տուժածներին

ԷԲԻՆԱ (Ճապոնիա)։ 2014 թ. օգոստոսի 20-ին Հիրոսիմայում տեղատարափ անձրևներ սկսվեցին՝ հանգեցնելով ավերիչ սողանքների։ Զոհերի թիվը հասավ 74-ի, իսկ ավելի քան 1600 հոգի տարհանվեց։ Ճապոնիայում Եհովայի վկաների մասնաճյուղը տեղեկացնում է, որ ոչ մի Վկա չի մահացել, թեև ութ Վկայի տուն վնասվել է։

Հիրոսիմայում սողանքից վնասված տուն

Ընդամենը երեք ժամում տեղումների հաճախականությունը կազմեց ավելի քան 200 միլիմետր, ինչի հետևանքով մեծ վնասներ եղան։ Կառավարությունը փրկարարական աշխատանքներ նախաձեռնեց։ Ճապոնիայում Եհովայի վկաների մասնաճյուղը անմիջապես աղետից տուժածներին օգնելու կոմիտե ստեղծեց և Վկա կամավորների հանձնարարեց օգնել մաքրության հետ կապված աշխատանքներում։ Կամավորների խմբերը տները լցված ցեխն ու ավազը դույլերով դուրս էին բերում։ Նրանք նաև մանրէազերծում էին արդեն իսկ մաքրված տարածքները անհրաժեշտ իրերը հավաքելուց հետո։

Վկաները մաքրում են բնակարանի ցեխն ու տիղմը

«Յոմիուրի Սիմբուն» թերթում գրվեց Եհովայի վկա մի կնոջ մասին, ով վերապրել էր այս աղետից։ Թերթի տեղեկության համաձայն՝ Կայոկո Նակամիզոն, որը ապրում է Ասամինամի շրջանի Յագի թաղամասում, կարողացել է դուրս փախչել իր տնից, հետո նա սկսել է «թակել բոլոր հարևանների դռները, որպեսզի համոզվի, թե արդյոք նրանք ապահով են»։ Այդպես նա կարողացել է փրկել իր հարևաններից մեկին և օգնել մյուսներին դուրս գալ աղետի գոտուց։

Ճապոնիայում Եհովայի վկաների մասնաճյուղի ներկայացուցիչ Իչիկի Մացունագան նշում է. «Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում տուժածներին։ Չնայած դժվարություններին՝ մենք դրական տրամադրվածություն ենք պահպանում և ամեն բան անում ենք, որ օգնենք ու մխիթարենք մեր հայրենակիցներին»։

Մեդիա կոնտակտ(ներ)

Միջազգային: Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ճապոնիա: Իչիկի Մացունագա, հեռ. +81 46 233 0005