Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՊՐԻԼԻ 29, 2016
ՃԱՊՈՆԻԱ

Երկրաշարժեր՝ Ճապոնիայում

Երկրաշարժեր՝ Ճապոնիայում

2016 թ. ապրիլի 14-ին և 16-ին Ճապոնիայի հարավում՝ Կյուսյու կղզու վրա, երկու մեծ երկրաշարժ տեղի ունեցավ։ Առաջինը՝ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ, երկրորդը՝ 7,3։ Դրանց հաջորդեցին հարյուրավոր ստորգետնյա ցնցումներ։ Թեև այդ տարածքում Եհովայի վկաների ավելի քան 70 ժողովներ կան, սակայն աղետի հետևանքով ոչ մի Վկա չմահացավ և չստացավ լուրջ վնասվածք։ Սակայն ավելի քան 70 տներ, որ պատկանում էին նրանց, լուրջ վնաս կրեցին, իսկ 17-ը ամբողջությամբ փլուզվեցին։ Ստորգետնյա շարունակական ցնցումների պատճառով ավելի քան 400 Վկա տարհանվեց Թագավորության սրահ (երկրպագության վայր), որտեղ նրանց տրամադրվեց ծածկ և սնունդ։ Տուժածներին օգնելու նպատակով Ճապոնիայի Եհովայի վկաների մասնաճյուղը աղետից տուժածներին օգնելու կոմիտե կազմավորեց, որը բաղկացած էր շինարարության մեջ փորձ ունեցող կամավորներից։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ճապոնիա։ Իչիկի Մացունագա, հեռ. +81 46 233 0005