Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 2013
ՂՐՂԸԶՍՏԱՆ

Ղրղըզստանի վճիռը Վկա երիտասարդների օգտին

Ղրղըզստանի վճիռը Վկա երիտասարդների օգտին

ԲԻՇԿԵԿ, Ղրղըզստան։ 2013 թ. նոյեմբերի 19-ին Ղրղըզստանի Գերագույն դատարանի սահմանադրական պալատը միաձայն ոչ սահմանադրական ճանաչեց երկրում գործող այլընտրանքային ծառայության մասին օրենքը՝ պատճառաբանելով, որ այն խախտում է մարդու՝ կրոնի ազատության իրավունքը։ Դատարանը դիմեց կառավարությանը, որպեսզի վերջինս փոփոխություններ մտցնի օրենքում, որը թույլ կտա բոլոր նրանց, ովքեր խղճի հիմնավորմամբ հրաժարվում են զինծառայությունից, կատարել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն։

2009 թ-ին Ղրղըզստանը ընդունել էր օրենք, որով ճանաչվում էր այլընտրանքային ծառայության իրավունքը։ Սակայն հետագայում պարզ դարձավ, որ այդ ծառայությունը իրականացվելու էր ռազմական ուժերի հսկողության ներքո։ Ծառայողներին նույնիսկ ստիպում էին փող վճարել ռազմական գործողություններին աջակցելու նպատակով։ Իսկ ծառայության ժամկետը լրանալուց հետո ծառայողները ավտոմատ կերպով ընդգրկվում էին պահեստազորային ուժերում։ Այդ պատճառով Եհովայի վկաները հրաժարվում էին նաև այլընտրանքային ծառայությունից, և նրանց դեմ դատական գործեր էին հարուցվում։

Նոյեմբերին դատարանն ընդունեց, որ Եհովայի վկաները չեն խուսափել իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց և հիմնավոր պատճառ են ունեցել հրաժարվելու իրենց առաջարկված այլընտրանքային ծառայությունից։ Դատարանը եզրակացրեց, որ Վկաները պատրաստ են կատարելու այդ ծառայությունը, եթե այն իսկապես քաղաքացիական լինի։ Ակնկալվում է, որ Վկաների դեմ հարուցված բոլոր գործերը կվերանայվեն և վճիռ կկայացվի արդեն փոփոխված օրենքի հիման վրա։

Խամիտ Իսկակովը՝ Ղրղըզստանում Եհովայի վկաների խոսնակը, ասում է. «Բացի այն, որ այս վճիռը կլուծի խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների խնդիրը, նաև հնարավորություն կտա Եհովայի վկաներին շարունակելու Ղրղըզստանի իշխանություններին հավաստիացնել, որ իրենք հարգանք վայելող միջազգային կրոն են»։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ղրղըզստան։ Խամիտ Իսկակով, հեռ. +996 770 778 885