Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒԼԻՍԻ 4, 2017
ՂԱԶԱԽՍՏԱՆ

Ղազախստանի կառավարությունը կասեցրել է Եհովայի վկաների մասնաճյուղի գործունեությունը

2017 թ. հունիսի 29-ին Ղազախստանի դատարաններից մեկը որոշում կայացրեց Ալմաթիում (Ղազախստան) Եհովայի վկաների մասնաճյուղի գործունեությունը երեք ամսով կասեցնելու և մասնաճյուղին մոտ 680 000 ղազախական տենգեով (2 107 ԱՄՆ դոլար) տուգանելու մասին։

Նախքան դատարանի կողմից որոշման կայացվելը 2017 թ. մայիսի 17-ին իշխանությունները մոտ 40 զինված ոստիկանների մասնակցությամբ, որոնց մի մասը դիմակավորված էր, ներխուժել էին մասնաճյուղի տարածք և ահաբեկել Վկաներին։ Այս ամենին հետևում էին բազմաթիվ մարդիկ։ Վկաները պատրաստվում են ներխուժման դեպքի հետ կապված բողոք ներկայացնել։

2017 թ. հունիսի 5-ին ոստիկանությունը ստուգումներ անցկացրեց մասնաճյուղում, և իշխանությունների պնդմամբ ստուգումների արդյունքում հայտնաբերվեցին որոշ արձանագրությունների խախտումներ։ Վկաները բողոքարկեցին ստուգման արդյունքները, որն իրականացվել էր իրավական նորմերի խախտմամբ։

Ղազախստանում վերջին զարգացումները հիշեցնում են Եհովայի վկաների նկատմամբ դրսևորվող կրոնական անհանդուրժողականությունն ու ոստիկանության սպառնալից գործողությունները Ռուսաստանում, որտեղ կառավարությունը փաստացի արգելել է Եհովայի վկաների գործունեությունը։ 2017 թ. հուլիսի 14-ին Վկաները կբողոքարկեն հունիսի 29-ի որոշումը։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Ղազախստան: Բեկզաթ Սմագուլով, +7-747-671-45-01