Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 2014
ՀՈՒՆԱՍՏԱՆ

Անդրադարձ միջազգային համաժողովներին։ Հունաստանի Օլիմպիական ստադիոնը ողջունեց Եհովայի վկաներին

Անդրադարձ միջազգային համաժողովներին։ Հունաստանի Օլիմպիական ստադիոնը ողջունեց Եհովայի վկաներին

Եհովայի վկաների կառավարիչ մարմնի անդամ Սեմյուել Հերդը (աջ կողմում) ամեն օր ծրագրի վերջում աստվածաշնչյան ելույթ էր ներկայացնում, որը թարգմանվում էր հունարեն

Շաբաթ օրը՝ հունիսի 28-ին, տեղի ունեցավ մկրտություն։ Մկրտվողների թիվը 337 էր, 305-ը՝ Հունաստանում, 32-ը՝ Կիպրոսում

ԱԹԵՆՔ, Հունաստան։ 2014 թ. հունիսի 27–29-ին Աթենքի Օլիմպիական մարզահամալիրում, որտեղ կայացել էին 2004-ի Օլիմպիական խաղերը, անցկացվեց «Շարունակե՛ք նախ փնտրել Աստծու Թագավորությունը» վերնագրով միջազգային համաժողովը։ Եհովայի վկաները սիրով հյուրընկալեցին պատվիրակների տարբեր երկրներից։ Ներկայացվող աստվածաշնչյան ծրագիրը ստադիոնում ունկնդրեցին 35 863 հոգի, իսկ որոշ հատվածներ վիդեոկապի միջոցով լսեցին 3 093 հոգի Բելգիայում և Կիպրոսում։ Ունկնդիրների բարձրագույն թիվը հասավ 38 956-ի։

Պատվիրակները եկել էին Թուրքիայից, Խորվաթիայից, Կորեայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Հունգարիայից, Միացյալ Նահանգներից և Ռումինիայից։ Համալիրի գլխավոր ստադիոնի մենեջեր Քրիստինա Միխաիլը հետևյալն ասաց. «Հաճելի էր կողք-կողքի տեսնել տարբեր ռասաներից ու ազգերից մարդկանց, որոնք նկարվում էին միասին։ Ինձ անչափ դուր եկավ այդ սիրով լի մթնոլորտը.... Դա իսկապես ցնցող էր։ Նման բան չի լինում այստեղ։ Սովորաբար հավաքվում են սպորտի երկրպագուներ, բայց նրանք բոլորովին այլ կերպ են իրենց պահում։ Մենք տպավորված էինք, տեսարանը հիացմունք էր պատճառում»։

Աթենքի Օլիմպիական մարզահամալիրում անցկացված համաժողովի պատվիրակներ

Հունաստանում Եհովայի վկաների խոսնակը՝ Ռոբերտ Քերնը, ասում է. «Մենք հարյուրավոր նամակներ ենք ստացել, որոնցում մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում ինչպես ծրագրի, այնպես էլ միջազգային եղբայրության հետ ծանոթանալու և շփվելու հնարավորության համար։ Անչափ ուրախալի էր, որ այս հիշարժան միջոցառման առիթով հյուրընկալեցինք այլ երկրներից եկած այդքան շատ հավատակիցների»։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Հունաստան։ Բաբիս Անդրեոպոուլոս, հեռ. +30 210 617 8606